Հաճախ է լինում, երբ նվեր ստացած ծաղիկներն ուրախացնում են ընդամենը մեկ-երկու օր, իսկ հետո չորանում են: Բայց չէ որ դրանք այնքան գեղեցիկ են, աչք են շոյում, լավ կլիներ, եթե երկար մնային թարմ ու ուրախացնեին չքնաղությամբ:
Մոտ կես տարի առաջ գնում էի ընկերուհուս ծնունդին ու որոշեցի նաև ծաղիկներ վերցնել: Գնելիս ծաղկավաճառից հետաքրքրվեցի, թե ինչպես կարելի է երկարացնել ծաղկեփնջի կյանքը: Շատ բարի ու սիրալիր կին էր, ու նա կիսվեց իր անձնական մեթոդներով: Այժմ կփոխանցեմ նրա ասածը:
Իհարկե, կարող եք շատ հաճախ փոխել ծաղկամանի ջուրը: Իսկ եթե որևէ առիթից հետո մի քանի ծաղկեփունջ եք ստացել, կամ մոռանում եք փոխել, կամ էլ ժամանակ չունեք…
Նախ նշեմ, որ ծաղիկները թառամում են ջրի «ծաղկման» հետևանքով: Եթե կանխարգելեք դա, ծաղկեփունջը դեռ շատ երկար կմնա նորի պես: Այնպես որ մեր նպատակն է ջրին ավելացնել տվյալ գործընթացին խոչընդոտող նյութեր:
Առաջին հնարքն է ջրին մի քանի կաթիլ հեղուկ օճառ ավելացնելը: Երկրորդը՝ 1ճ.գ. ջրածնի պերօքսիդ:
Այս նյութերը ախտահանում են ջուրը, ու դրա մեջ այլևս չեն զարգանում վնասակար բակտերիաները, ինչի շնորհիվ ծաղիկները չեն թառամում:
Եթե հետևեք այս խորհուրդներին, ձեր ծաղկեփունջը կմնա թարմ առնվազն երկու շաբաթ:
Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը