Ինչպես 60-ամյա տղամարդը դաս տվեց աղջիկներին, ովքեր չէին ուզում իրեն տեղ զիջել մետրոյում

Այսօր համացանցում հետաքրքիր մի պատմություն գտանք, որով էլ կիսվում ենք ձեզ հետ:

Դեպքը տեղի է ունեցել 60 տարեկան մի տղամարդու հետ՝ վաղ առավոտյան: Տղամարդը մտել էր մետրոյի վագոն ու սկսել նայել կողքերը՝ ազատ տեղ գտնելու հույսով:

Երիտասարդները չէին շտապում տարեց մարդուն տեղ զիջել, իսկ շատերը ցուցադրաբար գամել էին հայացքները գաջեթների էկրաններին:

Տղամարդը առանց երկար մտածելու նստել է երիտասարդ աղջիկներից մեկի ոտքերին, որը չէր ցանկացել իրեն տեղ զիջել:

Պատմությունը երկակի զգացողություններ է առաջացնում: Մի կողմից կարելի է հասկանալ աղջկան, քանի որ շուտ է նստել ու եթե չի ցանկացել, վեր չի կացել: Չէ որ դա հասարակական տրանսպորտ է, և ոչ ոք պարտավոր չէ տեղ զիջել: Իսկ մյուս կողմից էլ կարելի է արդարացնել տղամարդու արարքը: Հավանաբար այդ տարիքում կանգնելը այնքան էլ հեշտ չէ:

Ի՞նչ եք կարծում, ով է սխալ, իսկ ով իրավացի:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES