Ձմերուկը բոլորի կողմից սիրված և երկար սպասված՝ ամռան ատրիբուտ է: Հասած և քաղցր ձմերուկ ընտրելն այնքան էլ բարդ չէ, անհրաժեշտ է միայն հետևել մի քանի խորհուրդների:
Ըստ չափի
Խուսափեք հսկայական չափի ձմերուկից: Ցավոք, բնական պայմաններում գրեթե անհնար է շատ մեծ չափի պտուղ աճեցնել, հաճախ դրանք սնուցված են պարարտանյութերով:
Ըստ դեղին բծի
Եթե ձմերուկի վրա դեղին կլոր բիծ կա, ապա դա նշանակում է, որ պտուղը հասած է: Որքան ավելի մուգ է դեղին գույնը, այնքան ավելի հասած է ձմերուկը:
Ըստ ձայնի
Հասած ձմերուկին թույլ խփելու դեպքում կարծես զնգոց է լսվում: Նաև կարելի է սեղմել երկու կողից, և եթե ճտճտոց լսվի, ուրեմն այն հասած է և պատրաստ է օգտագործման:
Ըստ պոչիկի
Դեղին չորացած պոչիկը ձմերուկի հասած լինելու մասին է վկայում: Իսկ կանաչն, ընդհակառակը, նշանակում է, որ ձմերուկը ժամանակից շուտ են հավաքել:
Ըստ հոտի
Ձմերուկի կեղևը պիտի վառ արտահայտված թարմ հոտ արձակի: Եթե ընդհանրապես հոտ չի գալիս, ապա, հավանաբար, այն ոչ բնական ճանապարհով է աճեցվել: