Ինչպես անթերի լվանալ խոհանցի պահարանների վրա և վերևում կուտակված նստվածքն ու կեղտոտ շերտը

Այս հնարքի շնորհիվ կկարողանաք անթերի լվանալ խոհանոցային պահարանները՝ անկախ նրանից, թե ինչ աստիճանի են կեղտոտված դրանք։ Փորձված, մատչելի ու ադրյունավետ միջոց։

Այսպիսով, պետք է վերցնել ջրցանիչով շիշ։

Մեջը լցնել 200 գ կամ ավել օղի։ Կախված է նրանից, թե ինչ չափի մակերես եք լվանալու։

Այնուհետև ավելացնել 30-40 գ ափսե լվանալու հեղուկ։ Այն չի փրփրի, անգամ եթե դրա համար ջանքեր գործադրեք։

Իսկ հիմա անցնել պահարանները լվանալուն։

Մի շերտով լցնել ստացված խառնուրդից։

5-10 րոպե սպասել։

Այնուհետև վերցնել կտորները ու սրբել։ Ամբողջ ներծծված յուղն ու կեղտը ձեռքի մի շարժումով մաքրվում է։

Ի դեպ, այս կերպ կարող եք լվանալ ձգովի առաստաղները և այլ յուղոտ ու փոշոտ մակերեսները։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES