Ձմեռ էր: Երեկոյան նկատեցի, որ կաթը վերջացել է: Որոշեցի գնալ խանութ, երբ շենքի մուտքի մոտ նստարանին մի տատիկի տեսա: Խեղճը բարակ խալաթով նստած դողում էր: Հարցնում եմ.
-Ի՞նչ է պատահել, ինչու՞ եք այստեղ նստած:
Պարզվեց տատիկին իր աղջիկն է տանից դուրս հանել: Հարազատ աղջիկը…
Ես տատիկին արագ տարա մեր տուն, ես ու մայրս նրան տաքացրեցինք և կերակրեցինք: Ես շտապեցի նրա աղջկա տուն, որ խոսեմ, հասկանամ, թե ինչու է մոր հետ նման կերպ վարվել:
Այդքան զզվելի մարդ ես դեռ չէի տեսել: Նա ինձ ասաց.
-Այդ պառավը փչացրել է կյանքս, թող ինչ ուզում է անի, թող դրսում մեռնի…
Տատիկին մեր տանը պահելու հնարավորություն չունեինք, դրա համար էլ մի քանի օր անց նրան տեղավորեցինք ծերանոցում: Աղջիկը նույնիսկ չցանկացավ տալ մոր փաստաթղթերը, և մենք ստիպված եղանք նոր անձնագիր ստանալ: Դա բավականին բարդ գործընթաց էր:
Ես աղջկա դռան մոտ երկտող թողեցի՝ մեջը նշելով մոր ծերանոցի հասցեն: Բայց նա այդպես էլ չայցելեց…
Մի քանի ամիս անց տատիկը մահացավ: Ես ու մայրս կազմակերպեցինք նրա թաղումը: Մենք չափսոսացիքն մեր գումարը, վերջիվերջո բոլորս էլ մարդիկ ենք: Իսկ նրա աղջիկն իսկական գազան է:
Ասեք ինձ, ինչպե՞ս կարելի է որևէ մեկին այդպես վերաբերվել, հատկապես եթե նա քո հարազատ մայրն է…