Երազում էի, որ որդիս բաժանվի ու թոռանս հետ միասին ինձ հետ ապրի… իսկ նա վերցրեց կնոջը, գնաց ու ինձ մենակ թողեց

Վերջին 1 տարվա ընթացքում միայն մի բանի մասին էի երազում. որ որդիս իմ տնից վռնդի կնոջը, ու մենք հանգիստ ապրենք: 

Նախ կրճատ պատմեմ իմ մասին. ես կորցրել եմ ամուսնուս, երբ որդիս դեռ 7 տարեկան էր: Այդ ժամանավանից մենք երկուսով ենք մնացել մեր 3-սենյականոց բնակարանում: Վերջին տարիների ընթացքում որդիս իր հալալ քրիտինքով աշխատել ու վերանորոգել է այն: Թվում էր, որ ամեն ինչ հրաշալի է, մինչև որ ՆԱ չհայտնվեց մեր կյանքում:

Որդիս լավ խելոք տղա է եղել. միշտ լսում էր ինձ, գերազանց սովորում, հաճախում տարբեր խմբակներ, սպրոտով զբաղվում: Ստացել է մի քանի տասնյակ մեդալներ, մրցականեր ու պատվոգրեր: Հետո սովորեց հալասարանում, ավարտեց, բանկում աշխատանքի տեղավորվեց, որտեղ էլ ծանոթացավ այն պահին դեռ ապագա կնոջ հետ: Ես հենց տեսա այդ անամոթին, հասկացա, որ նրան իմ տղայից միայն գումար է պետք: Ես վստահ էի, որ որդիս կլսի ինձ, կթողնի նրան, բայց ոչ: Նա ինձ հետ համամիտ չէր:

Մի օր էլ որդիս հայտնեց, որ ամուսնանում են: Ես շոկի մեջ էի: Այնքան բարկացած էի, անգամ հարսանիքի կազմակերպել չցանկացա:

1 տարուց ծնվեց թոռնիկս: Զարմանում եմ, թե ինչպես կարողացա սիրել երեխային՝ հաշվի առնելով, թե ով է նրա մայրը:

Այդ 1 տարվա ընթացքում հարսս փորձում էր գոհացնել, լեզու գտնել ինձ հետ: Առավոտյան իմ սենյակ սուրճ էր բերում, տան գործեր անում, բայց ես անկոտրում էի, քանի որ գիտակցում էի, որ նա այդ ամենը ձևական է անում:

Մի քանի օր առաջ էլ ես ու հարսս վիճեցինք ինչ-որ կենցաղային հարցի շուրջ: Ու նա վերջապես ցույց տվեց իրական դեմքը: Ես կասկած չունեի, որ նա այդպիսինն է: Ուղիղ 1 տարի փորձում էի բացահայտել ու հազիվ ստացվեց: 

Զանգեցի որդուս, աշխատանքից տուն կանչեցի, լացակումած պատմեցի տեղի ունեցածի մասին, իսկ նա… կնոջն ասաց, որ մինչ իր վերադարձի ժամը հավաքի իրենց երեքի իրերը: Եկավ աշխատանքից տուն ու գնացին… չգիտեմ ուր:

Հույս ունեմ, որ նրանց գումարը շուտ կվերջանա: Հետ կգան, կխնդրեն, որ տուն թողնեմ… Դեռ կմտածեմ, թե ինչպես կվարվեմ այդ պարագայում…

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES