Ես 42 տարեկան եմ, ընտանիքիս հետ բնակվում եմ Իտալիայում, ու չեմ ուզում, որ ծնողներս տեղափոխվեն այստեղ… ինչպես բացատրեմ նրանց…

Անունս Իռեն է, 42 տարեկան եմ: Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա: Եվ ես, և ամուսինս Հայաստանից ենք, փոքր գյուղից: Ծանոթացել ենք Երևանում, մոտ 1 տարի ապրել այնտեղ՝ նախքան կարողացել ենք տեղափոխվել Իտալիա:

Մենք ամեն ինչ արել ենք, որ իրագործենք մեր պլանը: Միայն Իտալիա հասնելուց հետո սկսեցինք մտածել երեխաներ ունենալու մասին:

Ծնողներս ի սկզբանե դեմ էին, որ մենք հեռանայինք երկրից, հետո անդադար պահանջում էին, որ վերադառնանք: Բնականաբար, չլսեցինք նրանց:

Անցել է 15 տարի, մենք սովորել ենք այս երկրին, ավանդույթներին: Եվ մեզ, և մեր երեխաներին ամեն ինչ դուր է գալիս: Աղքատ չենք, բայց և մեծահարուստ էլ չենք:

Վերջին շրջանում ծնողներս սկսել են անդադար գանգատվել, որ հոգնել են Հայաստանում ապրելուց: Ամեն օր ակնարկում են, որ շատ վատ են ապրում, ուզում են գալ մեզ մոտ: Պարզ է, որ ճանապարհածախսը մենք պիտի հոգանք: Պիտի ապրեն մեր տանը, մեր հաշվին, իսկ մենք դա չենք ուզում:

Ես ուղղակի շոկի մեջ եմ ծնողներիս վարքագծի պատճառով: Ինչից են նրանք ենթադրել, որ մենք կարող ենք ապահովել և մեզ, և նրանց: Այդ դեպքում ստիպված կլինենք որոշ բաներից զրկել մեր երեխաներին՝ հանուն նրանց: Իսկ ես նման բան թույլ չեմ տա:

Ինչու՞ պիտի նման զոհողության գնամ: Ծնողներս երբեք մեզ չեն օգնել, ինձ լավ մանկություն չեն տվել: Իմ ծննդյան առաջին իսկական տորթը ես ինքս եմ գնել՝ իմ աշխատած գումարով: 

Գուցե կարծեք, որ սխալ եմ, մտածեք՝ նման ծնողներ չեն լինում… Ուրեմն ուրախ եմ ձեզ համար, նշանակում է, որ իմ բախտին չեք արժանացել, ու գիտեք՝ թե ինչպիսինն են լինում մեծատառով հայրիկն ու մայրիկը:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES