Եռյակ երեխաներ ունենալուց հետո կինը անակնկալի եկավ․․․ Երիտասարդ մայրիկի մտքով չէր անցնի, որ կարող է նման բան լինել

Նորածին եռյակ երեխաների մայրն այնպիսի մի տարօրինակ խնդրի հետ բախվեց, որ երբեք նման բան չէր անցնի իր մտքով․․․

Անգլիացի այս աղջկա անունն է Քեթի Քրոու, նա 26 տարեկան է ու արդեն երջանիկ բազմազավակ մայրիկ է: Քեթին ունիկալ եռյակ երեխաներ է լույս աշխարհ բերել: Բանն այն է, որ 3 տղաները ծնվել են մի ձվաբջիջից, իսկ նման բան ծայրահեղ հազվադեպ է պատահում, 200 000 000 հղիությունից մեկը: Որպես կանոն, եռյակները ծնվում են 2 ձվաբջիջներից: Սովորաբար երկու երեխաները միմյանց նման են լինում, իսկ երրորդը տարբերվում է:

Քեթին այդ պահին արդեն ուներ մի որդի, և երբ հղիության 12-րդ շաբաթում նրան հայտնեցին, որ մի անգամից 3 երեխա է ունենալու, շոկի մեջ էին՝ ինչպես ապագա մայրիկը, այդպես էլ հայրիկը: Նրանք անհանգստանում էին, թե ինչպես են այդքան երեխա մեծացնելու, պահելու ու դաստիրակելու:

Հղիությունը լավ էր ընթանում,: Քեթին յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ հետզոտություն էր անցնում, որպեսզի բժիշկները համոզվեին, որ ամեն ինչ կարգին է: Սակայն ծննդաբերությունն անսպասելի սկսվեց՝ նշանակված ժամկետից 14 օր շուտ: Ծնվեցին երեք տղաները՝ 1.23, 1.46 և 1.49կգ քաշով:

Փոքրիկները միմյանց կրկնօրինակներն էին: Ծնողները սկզբնական շրջանում շփոթում էին նորածիններին, և ի վերջո ստիպված եղան ձեռքերին թողնել անուններով թևնոցները:

2 ամիս անց փոքրիկները գնացին տուն: Հիմա Քեթին ասում է, որ վերջապես սկսել է տարբերել որդիներին, և անչափ երջանիկ է, որ ունի նրանց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES