-Արսեն, այսօրվանից դիետա եմ պահում… -երեկ ասացի ամուսնուս… նման պատասխան չէի ակնկալում

Արսեն, — մռայլ դեմով ասացի ամուսնուս, — ես ասյօրվանից սկսում եմ դիետա պահել:

-Բա ինչի՞ ես տխուր, — ամուսնուս ձայնի մեջ կարեկցանքի նոտաներ նկատեցի: -Ինչ-որ մեկին տրորել, ճզմել ես, դրա համա՞ր ես որոշել նիհարել:

-Ինչ ծիծաղելի է… — մռմռթացի քթիս տակ ու գնացի խոհանոց՝ կախարդական նիհարեցնող խառնուրդը եփելու:

Фото Сажусь На Диету – Telegraph

10 րոպեից ամուսինս սկսում է զարմացած դեմքով հոտոտել ամենուր:

Հա, ինչ կա զարմանալու, ես նիհարում եմ ու պիտի ուտեմ սա:

-Վայ, սպասիր,- ձեռքով ինձ մի կողմ հրելով պատասխանում է ամուսինս ու շարունակում ցուցադրաբար հոտոտել շուրջը: — Հաա… հենց այն հոտն է… մմմ…

Ասում է ու ընկնում բազկաթոռին, փակում աչքերը:

-Ի՞նչ է եղել, դուրդ գալի՞ս է այս հոտը:

Երբեք չէի մտածի, որ կարող եմ ինչ-որ ընդհանուր բան ունենալ մի մարդու հետ, ում դուր է գալիս եփած նեխուրի հոտը: Դրանով կարելի է տանջ ա մ ա հ անել մարդկանց, եթե միջազգային կոնվենցիան դեռ չի արգելել դա:

-Գիտես, — շարունակեց ամուսինս,- այս հոտն ինձ հաճույք է պատճառում: Երբ փոքր էի, գնում էի տատիկիս տուն՝ գյուղ: Ու այնտեղ հենց այսպիսի հոտ էր, երբ տատիկս պատրաստում էր: 

Ես անկախ ինձանից ժպտացի:

-Տատիկս խոզեր էր պահում, օրական երկու անգամ նմանատիպ մի բան էր կերակրում նրանց… Հենց նույն հոտն էր… նոստալգիա…

Смешная история из жизни семьи: «Слава, я сажусь на диету»Ես ապշած դեմքով կանգնած էի, իսկ նա պատմում էր.

-Ոի գիտե՞ս, թե ինչ լավ չաղլիկ խոզեր էին մեծանում:

Դա ասելուց հետո ամուսինս սկսեց բարձր ծիծաղել:

Զարմանում եմ, թե ինչպես մինչ օրս չեմ բաժանվել նրանից:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES