Արդեն 14 ամիս է, ինչ այս փոքրիկին կաթի փոխարեն սուրճ են տալիս… ինչպես են ծնողները բացատրում իրենց արարքը

Փոքրիկ Հադիդժան ընդամենը 14 ամսական է: Ընտանիքում ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով փոքրիկին կաթի փոխարեն սուրճ են տալիս: Այո, չենք սխալվել, հենց սուրճ: Քանի հայրիկն ու մայրիկը աշխատում են սուրճի պլանտացիաներում, ինչպես հասկանում եք, փոքրիկին կերակրելու միակ տարբերակը նրան սուրճ տալն է:

Ամուսինների օրական եկամուտը չի գերազանցում 1.5  դոլարը, և նման պայմաններում դժվար է ճիշտ սնվելու մասին մտածելը:

Անիտան՝ փոքրիկի մայրը, ասում է, որ կորցրել է կաթը ու չի կարողացել կերակրել դստերը, քանի որ ստիպված էր շատ աշխատել, բացի այդ վատ էր սնվում: Իսկ կաթ գնելու մասին խոսք չէր կարող գնալ:

Փոքրիկին օրական 3 անգամ տալիս են սրճային ըմպելիք, և ստացվում է, որ 14 ամսական երեխան օրական 1.5լ նման ըմպելիք է ընդունում: Բոլորիս էլ քաջ հայտնի է, որ սուրճի չարաշահումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Չի բացառվում, որ երեխայի մոտ ռախիտ կզարգանա և կառաջանան նյարդային համակարգի լուրջ խանգարումներ:

Աղջնակը չի կարողանում առանց սիրելի ընպելիքի: Մայրը պատմում է, որ եթե սուրճը մի փոքր ուշանում է, երեխայի մոտ հիստերիա է սկսվում: Եվ սա տրամաբանական է, քանի որ սուրճն առաջացնում է կախվածություն:

Բարեբախտաբար, կան մարդիկ, ովքեր օգնում են կարիքավոր ընտանիքին՝ նրանց նորմալ սնունդ տալով: Բայց հայտնի չէ, թե որքան երկար դա կտևի և հետագայում ինչ կլինի ընտանիքի հետ…

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES