Առաջին ամուսինս լքեց ու հեռացավ՝ ինձ անպտուղ անվանելով… հետո ես նորից ամուսնացա ու…

34 տարեկան էի, երբ ամուսինս հայտնեց, որ այլևս չի սիրում ինձ և որոշել է ամուսնալուծվել։

Մինչ այդ արդեն 12 տարի ապրել էինք միասին։ Երեխաներ չունեինք, ամուսինս վստահ էր, որ խնդիրն իմ մեջ է։ Բացի այդ, վերջին մի քանի տարիների ընթացքում քաշս մի քանի կիլոգրամով ավելացել էր, ինձ դա չէր անհանգստացնի, եթե ամուսինս անդադար չհիշեցներ դիետա պահելու անհրաժեշտության մասին։

Похожее изображение

Ինձ նեղացնում էին ամուսնուս ակնարկները, երևի դրանից մոտս ավելի մեծ սթրես էր լինում և ավելի շատ էի ուտում․․․ Բայց այդ պահին այս ամենը չէի գիտակցում։

Ամուսնալուծությունից հետո մի քանի ամսվա ընթացքում խորը դեպրեսիայի մեջ էի։ Ամբողջ ընթացքում ինձ ուժ ու հույս էր տալիս մտերիմ ընկերուհիս։ Որքան էլ որ նա պնդում էր, որ նախկին ամուսինս Տիեզերքի միակ տղամարդը չէ, այդքան ավելի շատ էի մտածում, որ եթե նիհարեմ, կվերադարձնեմ նրան։

Ժամանակի հետ ամեն ինչ կարգավորվեց։ Մասնագետների օգնությամբ կարողացա հավասարակշռված դառնալ, հետևաբար սկսեցի հասկանալով ուտել, ազատվեցի բազմաթիվ կոմպլեքսներից։ 2 տարի անց ամուսնացա, իսկ մի քանի ամիս առաջ ծնվեց առաջնեկս։

Фото: Елена Симонова

Ծանոթներիցս իմացա, որ նախկին ամուսինս նույնպես ամուսնացել է, արդեն 2 տարի միասին են, բայց երեխաներ չունեն․․․չեմ էլ կարծում, որ երբևէ կունենան։

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES