Անչափ համեղ կոտլետներ՝ ախորժելի և հյութալի…և դա մի բաղադրիչի շնորհիվ

Այս կոտլետների բաղադրատոմն ունի երկար տարիների պատմություն, այն փորձարկվել է հազարավոր տանտիրուհիների կողմից:

Այս բաղադրատոմսով պատրաստված կոտլետները ստացվում են աներևակայելի համեղ և նուրբ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 700գ տավարի աղացած միս
  • 3 հատ սոխ
  • կես բատոն
  • 3 հատ լոլիկ
  • 150մլ կաթ
  • 3 պճեղ սխտոր
  • 0,5 կապ սամիթ
  • 0,5 կապ մաղադանոս
  • 1թ.գ. աղ
  •  ձեթ

Պատրաստման եղանակ.

Բատոնը կտրատեք և դրեք գոլ կաթի մեջ:

Սոխը, սխտորը և հացը խառնեք բլենդերով: Աղ ավելացրեք:

Հանեք լոլիկների կեղևը:

Լոլիկն ու մանրացրած կանաչին, նաև բլենդերով մանրացրած զանգվածն  ավելացրեք աղացած մսին և խառնեք:

Դրանից հետո ձևավորեք կոտլետները:

Կոտլետները դրեք ձեթով պատված ջեռոցի տապակի մեջ և թխեք 220 աստիճանի ներքո՝ 30-35 րոպե:

Կոտլետները կստացվեն հյութալի և համեղ: Անպայման փորձեք այս բաղադրատոմսը:

Բարի ախորժակ:

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES