Ընտրեք այն պատուհանը, որից կցանկանայիք նայել աշխարհին: Ձեր ընտրությունը շատ բան կպատմի ձեր անձնային հատկությունների մասին:
Պատուհան 1
Դուք նախաձեռնող մարդ եք: Հակված չեք ցույց տալ ձեր վերաբերմունքն այլ մարդկանց հանդեպ, փորձում եք հեռու մնալ մարդկանցից:
Մի տարվեք աշխատանքով: Ուշադիր եղեք մտերիմների հանդեպ, այլապես ձեր երեխաները կարող են մեծանալ առանց ձեր մասնակցության, իսկ ձեր զուգընկերը կարող է անտեսված լինել ձեր կողմից: Պարզապես վերանայեք ձեր արժեքները:
Պատուհան 2
Ձեզ դուր է գալիս ձեր տունն ու ընտանիքը, հարազատներին նվիրել ձեր ամբողջ ժամանակը: Չկա ոչ մի բան, ինչը կարող է ձեզ ավելի երջանիկ դարձնել, քան լռությունն ու հանգստությունը, որոնք միշտ տիրում են ձեր տանը: Դուք անում եք ամեն ինչ, ինչը ձեր ուժերի սահմաններում է, միայն թե օգնեք մտերիմներին: Ձեր հավատարիմ ընկերները՝ ձեր ընտանիքի անդամներն են:
Պատուհան 3
Ձեզ համար կարևոր է շրջապատի մարդկանց ապացուցելը, որ անկախ մարդ եք: Ամենից շատ սիրում եք ազատությունը: Ձեր համոզմունքներն ու սկբունքները չեն փոխվում կախված իրավիճակից: Ունեք ամբողաջակնության շոշափելի զգացողություն: Դուք պիտի սովորեք լինել ավելի ճկուն՝ մարդկանց հետ շփման հարցում:
Պատուհան 4
Ձեր զգացմունքայնությունն ու երևակայությունը ստիպում են ձեզ սավառնել օդում՝ վայելելով ձեր գոյության յուրաքանչյուր ասպեկտը: Ձեր զուգընկերները երբեք չեն ձանձրանա և չեն կորցնի կիրքը, քանի որ դուք գիտեք, թե ինչպես վառ պահել սերը: Տանել չեք կարողանում սուտն ու անհավատարմությունը:
Պատուհան 5
Դուք հետևում եք վերջին տենդենցներին նորաձևության աշխարհում և իսկապես հաճույք եք ստանում դրանից: Ձեզ դուր են գալիս նոր տպավորությունները: Դա միշտ չէ, որ ձեզ լավ զուգընկեր է դարձնում, սակայն միանշանակ՝ դուք հետաքրքիր եք: