Անհավատալի է… այս աղջիկն արդեն գրեթե 100 տարի մահացած է, սակայն ամեն առավոտ բացում է աչքերը

Մոտ 1 դարի պատմություն ունոցղ այս եկեղեցին կառուցվել է Պալերմոյում, սակայն այն հայտնի է ոչ թե ճարտարապետական լուծումներով, այլ նրանով, որ դրա նկուղում պահվում է մոտ 2000 մումիա: Դրանցից մեկն առանձնահատուկ է:

Ռոզալիա Լոմբարդոն մահացել է թոքաբորբից՝ 1920 թվականին, չապրելով մինչ 2 տարեկանի լրանալը ընդամենը 1 օր: Երեխայի հոր համար շատ ծանր էր նման կորուստը, և նա խնդրեց, որ փոքրիկի մարմինը պահվի հենց այդ եկեղեցիում:

Մշակման հատուկ տեխնիկայի շնորհիվ աղջիկը թվում էր ոչ թե մահացած, այլ խորը քնած, ինչի պատճառով էլ նրան սկսեցին անվանել «քնած դշխուհի»: Աղջկա մահվանից գրեթե 100 տարի անց մարմնին չկան նեխելու հետքեր:

Մշակման տեխնիկան գաղտնի է պահվել 95 տարի, և միայն մի քանի տարի առաջ են բացահայտել այն:

Կա ևս մի զարմանալի երևույթ: Զարմանալի է, որ օրական մի քանի անգամ Ռոզալիայի աչքերը կարծես բացվում են:

Մասնագետներն ասում են, որ դա ունի պարզ, ոչ  միստիկ բացատրություն:

-Դա ընդամենը լույսի միջոցով ստեղծվող  օպտիկական իլյուզիա է: Լույսը տարբեր անկյուններից և տարբեր ժամերի  ընկնում է մումիայի դեմքին, բացատրել է Դարիո Պիոմբինո-Մասկալին: 

Նա նաև հավելել է, որ աղջկա աչքերը երբեք լիարժեք փակված չեն եղել, դա նույնպես սպաստում է իլյուզիայի ստեղծմանը:

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES