Ամուսնուս հետ ապրում եմ արդեն 5 տարի, իսկ նրա մորը ընդամենը 1 անգամ եմ տեսել

Արդեն 5 տարուց ավել ամուսնացած եմ, սակայն սկեսուրիս ընդամենը 1 անգամ եմ տեսել, նախքան մեր ամուսնանալը: Այդ տհաճ կնոջ հետ կարճ զրույցից հետո հասկացա, որ նրա ներկայությունը մեր կյանքում բացառված է:

Այն ժամանակ դեռ ընկերս տարավ ինձ սրճարան՝ մոր հետ ծանոթացնելու: Մինչ երեքով էինք նստած, նա բարեսիրտ սկեսուր էր ձևանում, բայց հենց որ որդին առանձնացավ՝ հեռախոսազանգին պատասխանելու, նա միանգամից փոխեց դեմքի արտահայտությունը և ասաց.

Դուրս չես գալիս, աղջիկ: Ու լավ իմացիր, որ որդուս ճաշակով չես: Արժանի չես նրան:

Նրա ասածից հետո վեր կացա ու գնացի, բայց վերջում ասացի.

Ուզում եմ հավատալ, որ էլ երբեք չենք հանդիպի:

Սիրելիիս ասացի, որ նրան մեքենայի մեջ կսպասեմ: Նա մի քանի րոպեից եկավ ինձ մոտ ու սկսեց մոր փոխարեն ներողություն խնդրել: Պարզվեց, որ մայրը ինքն է որդու համար կապույտ աչքերով աղջիկ փնտրում, ու դրա համար էլ որոշել է, որ ես նրա ճաշակով չեմ:

Ես ուշադիր լսեցի ընկերոջս ու ասացի.

Սիրելիս, ես հասկանում եմ, որ նա քո մայրն է, ու ոչ մի դեպքում չեմ խոչընդոտի ձեր շփվելուն, միայն թե դու պիտի հասկանաս, որ եթե մենք ամուսնանք, ուրեմն պիտի զերծ մնանք մեր կյանքում նրա ներկայությունից: Մայրդ ինձ շատ է նեղացրել:

Բարեբախտաբար, մենք իրար հասկացանք:

Մի քանի ամսից ուղղակի գնացինք զագս, իսկ հետո մեկնեցինք արտերկիր՝ հանգստանալու: 1 տարուց ծնվեց մեր առաջնեկը, հետո 3 տարի անց՝ երկրորդ բալիկս:

Սկեսուրիս այդպես էլ չեմ տեսել այն օրվանից, նա էլ թոռներին չի տեսել երբեք, ու առանձնապես ցանկություն էլ չունի:

Գիտեմ, որ ամուսինս հանդիպում է մոր հետ, գնում նրա տուն, զանգում: Իմ ու սկեսուրիս վատ հարաբերությունները ոչ մի կերպ չեն անդրադառնում նրանց կապի վրա, ու ինձ դա շատ է ուրախացնում:

Որքան գիտեմ, ամուսնուս մայրը միշտ էլ ինքնավստահ, գոռոզ կին է եղել, աշխատում է, բազմաթիվ զբաղմունքներ ունի, վարում է ակտիվ ապրելակերպ: Մինչ մեր վեճն էլ մայր ու որդի ամեն օր չէին հանդիպում, այնպես որ առանձնապես ոչ մի փոփոխություն այժմ չի էլ եղել:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES