Ամուսնալուծությունը կարելի է կանխագուշակել հենց հարսանիքի օրը… ահա 5 նշան, որ հավերժ սեր չի լինի

Հոգեբանները վստահեցնում են, որ հարսանիքի օրը կարելի է կանխագուշակել ամուսնալուծությունը: Դրա մասին վկայում են տարբեր մանրուքներ, որոնց քչերն են ուշադրություն դարձնում: 

Ահա 5 նշան, որոնք վկայում են այն մասին, որ զույգը շուտով կբաժանվի:

Հարսանիքին չի եկել հրավիրվածների 20%-ից ավելը

Հնարավոր է, որ հյուրերից ոմանք չկարողանան ներկայանալ հարսանիքին: Սակայն եթե ցուցանիշը հասնում է 20%-ի, հնարավոր է, որ բարեկամներն ու ընկերները նույնպես կասկածում են, որ ոչ մի լուրջ բան չկա և չեն ուզում ժամանակ կորցնել:

Նորապսակներից մեկը հրաժարվում է լուսանկարվել

Կան մարդիկ, ում մոտ ալերգիկ ռեակցիա է առաջանում, երբ տեսնում են տեսախցիկ: Ուրիշ օրերին նրանց կարելի է հասկանալ, բայց երբ զուգընկերը չի կարող ինքն իրեն նեղություն տալ այդ կարևոր օրը, ուրեմն, հավանաբար, ընտանեկան կյանքում էլ նույն կերպ կլինի. այսինքն, եթե քեզ պետք է, դու արա, ինձ չի հետաքրքրում:

Կեղծ էմոցիաներ

Սա քիմիայի, էմոցաիների բացակայության նշան է: Լավ չէ, եթե այս օրը ստիպված են լինում կեղծել զգացմունքները:

Սկանդալ

Հազվադեպ երևույթ չէ, երբ հարսանիքի ժամանակ վեճեր են լինում: Լավ չէ, երբ վիճում են երկու կողմերից բարեկամներ: Սա վկայում է այն մասին, որ նորապսակների հարազատները տարբեր մակարդակների մարդիկ են, ինչն էլ կարող է ազդել նրանց հետագա կյանքի վրա:

Նորապսակները գրեթե չեն շփվում

Խնջույքի ժամանակ սկսվում է կերուխումը: Նորապսակները սկսում են նշել նոր կարգավիճակը: Իրականում երջանիկ զույգերը խնջույքը միասին են անցկացնում՝ պարում են, խոսում, քննարկում: Եթե, օրինակ, փեսան թողնում է հարսին, առանձնանում ընկերների կամ բարեկամների հետ, դա անհանգստանալու առիթ է տալիս:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES