Աղջիկն իր շանը դրեց տոպրակի մեջ և գցեց աղբանոցում…ահա թե ինչ պատժի նա արժանացավ

Երբեմն մարդկային դաժանությունն ուղղակի զարմացնում և ցնցում է: Այդ դաժանությունն արտահայտվում է ոչ միայն այլ մարդկանց, այլև կնեդանիների, բույսերի, նաև անշունչ առարկաների հանդեպ:

Շատ երկրներում նման դաժանությունը մինչ այժմ անպատժելի է: Սակայն կան երկրներ, որտեղ մարդիկ կրում են պատասխանատվություն՝ կենդանիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի համար: Նման դեպքերում ամենաարդյունավետ միջոցը՝ տուգանքներն են, և միայն այդպես կարելի է ինչ-որ կերպ պայքարել նման դեպքերի դեմ:

Այդպես, ամերիկացի մի աղջիկ, ով արդեն երկարատև ժամանակ շուն ուներ, սկսել էր նրան ուշադրություն չդարձնել: Աղջիկը նույնիսկ չէր կերակրում շանը պատշաճ կերպով: Երբ ամերիկուհին պիտի տեղափոխվեր իր ընկերոջ տուն, հավաքեց իր տան բոլոր անպետք իրերը և շան հետ միասին գցեց աղբանոցը:

Շանը մահամերձ վիճակում հայտնաբերեց աղբատար ընկերության աշխատակիցը: Նա շտապեց անասնաբուժական կլինիկա:

Շանն այնտեղ զննեցին և անհրաժեշտ խնամքով ապահովեցին: Իսկ ավելի ուշ կլինիկայի տնօրենը  որոշեց իր տուն տանել շանը և նրան Ֆավնա անվանել: Իսկ շանն աղբանոց գցած աղջկան գտան, և նա ստիպված եղավ մեծ չափի տուգանք վճարել՝ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար:

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES