80-ականներին պատրատվող աջիկայի բաղադրատոմսը․․․ տատիկս պատմել է բոլոր գաղտնիքները

80-ականներին աջիկան բոլորն այսպես էին ապտրաստում։ Այն ստացվում է ուղղակի ֆանտաստիկ համեղ։ Հիանալի պահպանվում է ողջ ձմեռվա ընթացքում։ Աջիկան պետք է պահել սառնարանում։

СУПЕР рецепт Аджики из 80-х! Идеальная Аджика из помидоров и перца ...

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 1կգ լոլիկ
  • 0,5կգ բուլղարական պղպեղ
  • 1 չիլի պղպեղ
  • 200գ լոլիկի մածուկ
  • 50գ սխտոր
  • 1ճ․գ․ շաքարավազ
  • 1ճ․գ․ աղ
  • 100մլ բուսայուղ
  • 50մլ խնձորի քացախ
  • 0,5թ․գ․ խմելի-սունելի
  • կանաչի

Պատրաստման եղանակ․

Լոլիկը լվանալ, կլոր կտրատել ու մանրացնել բլենդերով կամ աղալ։

Հեռացնել բուլղարական պղպեղի կորիզները և խոշոր կտրատել։ Կտրատել կծու պղպեղը։ Նախապատրաստված բանջարեղենը նույնպես աղալ։

Մանրացնել կանաչին։

Սխտորը մաքրել ու ճզմել։

Լոլիկը ու պղպեղը լցնել կաթսայի մեջ, ավելացնել տոմատի մածուկը և բուսայուղը։ Ամեն ինչ խառնել, դնել կրակին ու հասցնել եռման աստիճանի։ Եփել խառնուրդը թույլ կրակի վրա՝ մոտ 10 րոպե։ Այնուհետև ավելացնել խմելի-սունելին, շաքարավազը, աղը և քացախը, նորից խառնել։

Ստացված աջիկան եփել ևս 5 րոպե։ Ավելացնել սխտորը, կանաչին, նորից խառնել։ Եփել միջին կրակի վրա 1-2 րոպե։

Պատրաստի աջիկան լցնել բանկաների մեջ և պահել սառնարանում։

Այսպիսի աջիկան կարող եք վայելել և հիմնական ուտեստների հետ և ուղղակի քսել հացին։ Այն նաև հարմար է որպես պիցցայի կամ բուրգերի սոուս օգտագործելու համար։

Супер рецепт аджики из 80-ых

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Infopast.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: