200գ թթվասեր և 2 ձու․․․ պատրաստում եմ այսպիսի նուրբ ու փափուկ բուլկիներ

Եթե դուք նույնպես սիրում եք տնական ախորժելի բուլկիներ, առաջարկում ենք պահպանել այս բաղադրատոմսը։ Այս բուլկիներն առանձնահատուկ են․ շատ թեթև, փափուկ, խիտ կրեմով։

Булочки-сметанники

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • շաքարավազ՝ 115 գ
  • չոր խմորիչ՝ 1 թ․գ․
  • ձու՝ 2 հատ
  • ալյուր՝ 425 գ
  • կաթ՝ 225 մլ
  • կարագ՝ 45 գ
  • եգիպտացորենի կրախմալ՝ 1թ․գ․
  • թթվասեր 30%՝ 200 գ
  • վանիլին՝ ըստ ճաշակի
  • աղ՝ 1 պտղունձ

Պատրաստման եղանակ․

Խառնել գոլացրած կաթն ու 3ճ․գ․ շաքարավազ, նաև խմորիչը։ Թողնել  5–10 րոպե։

тесто для булочек сметанников

Խառնել զանգվածի հետ հալեցրած, սենյակային ջերմաստիճանի կարագը։ Քիչ-քիչ մաղելով լցնել ալյուրը և աղը։ Հունցել փափուկ էլաստիկ խմոր։ Ծածկել խոնավ սրբիչով և թողնել տաք տեղում։

Երբ խմորը 2 անգամ բարձրանա, տրորել այն ու բաժանել 8 հավասար մասերի։

Յուրաքանչյուրին գնդկի ձև տալ և տափակացնել։

заготовки для булочек

Սեղանին ալյուր շաղ տալ, դնել խմորի կտորները և ծածկել խոնավ սրբիչով։ Սպասել 40 րոպե։

Անցնել կրեմին․ խառնել թթվասերն ու 2 ճ․գ․ շաքարավազ, մի քիչ վանիլին և կրախմալը։ Եթե չգտնեք եգիպտացորենի կրախմալ, կարող եք օգտագործել կարտոֆիլի, սակայն այդ դեպքում կրճատեք քանակը 2 անգամ։

крем для булочек сметанников

Բաժակով փոսիկներ անել խմորի վրա, ձու քսել։

углубление в булочке

1 ճ․գ․ կրեմ լցնել։

наполнение булочек

Թխել 220 ջերմաստիճանի ներքո՝ 20 րոպե։

готовые булочки сметанники

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: