2 դդմիկ և 2 գազար՝ աննկարագրելի համեղ ու ախորժելի. Մի անգամից 5 բաժին պատրաստեք… դրանից անգամ հետք չի մնա…

Առաջարկում ենք պատրաստել այս անչափ համեղ, ախորժելի ու օգտակար ուտեստը, որը կարող եք մատուցել և որպես աղցան, և որպես ինքնուրույն ուտեստ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • դդմիկ, վարունգ, գազար՝ յուրաքանչյուրից 2 հատ
  • սամիթ և կանաչ սոխ՝ մեկական կապ
  • սխտոր՝ 2 պճեղ
  • բոված քունջութ՝ 1 ճ.գ.
  • խնձորի քացախ՝ 80 մլ
  • ձեթ՝ 60 մլ
  • չիլի պղպեղ՝ ըստ ցանկության
  • աղ՝ 1թ.գ.
  • սև պղպեղ և այլ համեմունքներ՝ ըստ ցանկության
  • շաքարավազ՝  0.5 թ.գ.

Պատրաստման եղանակ.

Դդմիկն ու գազարը անցկացնել կորեական գազարի համար նախատեսված քերիչով: Վարունգը քերել նույն կերպ:

Կտրատել սամիթն ու կանաչ սոխը, միացնել դդմիկի, գազարի ու վարունգի հետ: Ավելացնել ճզմած սխտորը, ձեթը, քացախը, չիլի պղպեղն ու աղը, նաև շաքարավազը:

Ամբողջը լավ խառնելուց հետո լցնել բանկայի մեջ, սեղմել ու ավելացնել դուրս տված հյութը:

4 ժամով ուղարկել սառնարանը: Պարբերաբար շուռ տալ բանկան, որ մարինադը ներծծվի բանջարեղենի մեջ:

Մատուցելիս զարդարել բոված քունջութով:

Աղցանը անչափ թարմ, ախորժելի ու անուշաբույր է ստացվում:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: