Տնական շերտավոր խմոր․․․ կես ժամ պահում եմ սառցարանում ու սկսում թխվածքներ պատրաստել

Սովորական շերտավոր խմոր պատրաստելու համար պահանջվում է շատ ժամանակ․ սարքում են խմորը, մի քանի անգամ գրտնակում, սառեցնում․․․ Հավանաբար այս գործընթացը ոչ մեկին հաճույք չի պատճառում։

Слоеное тесто домашнего приготовления

Գտել ենք բաղադրատոմս, որով կարող եք պատրաստել շերտավոր խմոր՝ առանց մեծ ջանքերի ու շատ ժամանակ տրամադրելու։

Կիսվում ենք հրաշալի բաղադրատոմսով։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ձու՝ 1 հատ
  • աղ՝ 0,5 թ․գ․
  • ջուր՝ 80 մլ
  • կիտրոնաթթու՝ 1 թ․գ․
  • ալյուր՝ 300 գ
  • կարագ՝ 180գ

Պատրաստման եղանակ․

Խորը տարայի մեջ խառնել ձուն ու աղը։ Ավելացնել եռացրած, սառցե ջուր, ավելացնել կիտրոնաթթուն և լավ խառնել։

Առանձին տարայի մեջ լցնել մաղած ալյուրը։ Մեջը քերել սառեցրած կարագը և ձեռքերով խառնել, որ փշուր ստացվի։ Լցնել ձվային խառնուրդը և խմոր հունցել։

слоеное тесто в домашних условиях

Ստացված խմորը դնել տոպրակի մեջ, գեղեցիկ տեսք հաղորդել ձեռքերով ու կես ժամով ուղարկել սառցարանը կամ սառնարանը՝ 2 ժամով։

слоеное тесто домашнего приготовления

Պարզ շերտավոր խմորը խանութի կիսաֆաբրիկատներից հրաժարվելու հիանալի առիթ կդառնա։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: