Տնական «Բարնի» արջուկ՝ բնական, փափուկ, ախորժելի ու շատ համեղ

Հավանաբար դուք էլ կարդում եք բաղադրությունը, երբ խանութից որևէ քաղցրավենիք եք գնում երեխաների համար: Նկատած կլինեք, որ նմանատիպ թխվածքների մեջ շատ են վնասակար հավելումները, իսկ երեխաներն այնքան են սիրում այս քաղցր արջուկներից:

Առաջարկում ենք տնային պայմաններում պատրաստել «Բարնի» ու հանգիստ խղճով տալ երեխաներին:

Առավել ևս, պետք են հասարակ բաղադրիչներ ու քիչ ժամանակ:

Ի դեպ, արջուկի տեսքով սիլիկոնե ֆորմաներ վաճառվում են գրեթե բոլոր խանութներում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ձու՝ 3 հատ
  • շաքարավազ՝ 100գ
  • կարագ՝ 100գ
  • ալյուր՝ 180գ
  • փխրեցուցիչ՝ 1թ.գ.
  • եփած խտացրած կաթ՝ 100գ

Барни. Рецепт с фото - Кулинарный блог для мам

Պատրաստման եղանակ.

Խորը տարայի մեջ հարել ձուն ու շաքարավազը: Ավելացնել հալեցրած կարագը:

Առանձին խառնել մաղած ալյուրն ու փխրեցուցիչը, մաս-մաս լցնել ձվային խառնուրդի մեջ: Լավ խառնել: Պիտի ստացվի թույլ խմոր:

Ֆորմաները մինչ կեսը լցնել խմորով: Յուրաքանչյուրի մեջ 1թ.գ. խտացրած կաթ դնել ու էլի խմոր ավելացնել:

Ուղարկել նախապես տաքացրած ջեռոցը, թխել 15 րոպե՝ 180 ջերմաստիճանի ներքո:

домашние пирожные барни фото

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: