Տաք կաթով պատրաստվող բիսկվիթ… սա լավագույն բաղադրատոմսն է, որ երբևէ փորձել եմ

Ինչի՞ հետ եք ասոցացնում բիսկվիթե տորթերը: Ուղղակի հասարակ թխվածք թե կրեմով շքեղ տորթ:

Եթե ժամանակ չունեք կրեմ պատրաստելու, տորթ զարդարելու, առաջարկում ենք թխել այս պարզ բիսկվիթը, որը առանց որևէ հավելումների ստացվում է փափուկ, ախորժելի ու համեղ:

Բիկսվիկթն այնքան նուրբ է ու թեթև, որ այլևս չեք ցանկանա վերադառնալ դասական բաղադրատոմսերին:

Бисквит на 🥛горячем молоке/Американский бисквит - YouTube

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կաթ՝ 120մլ
  • ալյուր՝ 165գ
  • կարագ՝ 60գ
  • ձու՝  հատ
  • շաքարավազ՝ 135գ
  • փխրեցուցիչ՝ 10գ
  • աղ՝ 1 պտղունձ
  • վանիլին՝ 10գ

Պատրաստման եղանակ.

Խորը տարայի մեջ խառնել ալյուրն ու փխրեցուցիչը, աղը:

Առանձին տարայի մեջ հարել հարիչով ձուն և շաքարավազը, նաև վանիլինը: Խառնուրդը պիտի սպիտակի ու բարձրանա:

бисквит на горячем молоке

Նաև առանձին խառնել կաթն ու կարագը, թույլ կրակի վրա հասցնել եռման աստիճանի:

Ձվային ու ալյուրով խառնուրդները միացնել, խառնել՝ մինչ համասեռ զանգված ստանալը: Լցնել 2 տապակների մեջ և թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ նախապես տաքացրած ջեռոցում: Թխել այնքան, որ ոսկեգույն կեղև առաջանա: Պատրաստ լինելը ստուգել չոփիկով:

Քաղցր կաթնային բիսկվիթը պատրաստ է: Ցանկության դեպքում քսեք վանիլային կամ կիտրոնե կրեմ, զարդարեք հատապտուղներով:

Бисквит на горячем молоке

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: