Տատիկիս սիրելի բաղադրատոմսը․․․ շատ համեղ ու նուրբ ռագալիկներ՝ ամենապարզ ու արագ եղանակով

Ամենափափուկ, նուրբ ու ախորժելի ռագալիկը, որ երբևէ փորձել եմ։ Ձեզ նույնպես խորհուրդ եմ տալիս պատրաստել և ուրախացնել մտերիմներին։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 2 ձու
  • ալյուր՝ 4-5ճ․գ․
  • փափկած մարգարին՝ 200գ
  • 20% թթվասեր՝ 200գ
  • չոր խմորիչ՝ 1,5թ․գ․

Предлагаю приготовить к чаю очень вкусные рогалики на сметане. Я их люблю именно с повидлом,но начинка может быть абсолютно… | Culinary recipes, Food, Sweet recipes

Պատրաստման եղանակ․

Առաջին հերթին նախապատրաստել խմորիչով խառնուրդը։ Դրա համար միացնել խմորիչը 1 ճ․ գդալ շաքարավազի, ալյուրի և մի քիչ գոլ ջրի հետ։ 20 րոպե անց պղպջակներ կերևան, նշանակում է, որ խմոր հունցելու ժամանակն է։

Ավելացնել մյուս բաղադրիչները և խմոր հունցել։

Պատրաստի խմորը բաժանել 4 մասի, որոնցից յուրաքանչյուրը կլոր գրտնակել՝ 3մմ հաստությամբ շերտ ստանալով։ Կտրել այն եռանկյունների, մեջտեղի հատվածում ցանկացած միջուկ դնել և փաթաթել՝ լայն կողմից սկսելով դեպի նեղ եզրը։ Կարող եք միջուկ չօգտագործել, այլ դրա փոխարեն ռագալիկին շաքարավազ ցանել։

Պատրաստի ռագալիկները ցանկության դեպքում թաթախել շաքարավազի մեջ և դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ՝ միմյանցից քիչ հեռու։

Թխել մինչ 220 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցում, 15-20 րոպե։

Самые вкусные рецепты: Самые вкусные рогалики | Кулинария, Рогалики, Еда

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: