Տանը եղած մթերքից պատրաստում եմ այսպիսի նուրբ ու հետաքրքիր թխվածք

Պիրոգ-տորթի ամենապարզ բաղադրատոմսը. ստացվում է թեթև, փքուն ու շատ գեղեցիկ: Անպայման փորձեք պատրաստել:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ձու՝ 1 հատ
  • շաքարավազ՝ 50 գ
  • բուսայուղ՝ 50 գ
  • նարինջ՝ 1 հատ
  • կաթ՝ 240 մլ
  • ալյուր՝ 300 գ
  • փխրեցուցիչ՝ 9 գ
  • խիտ մուրաբա՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ.

Ձուն միացնել շաքարավազի հետ ու խառնել՝ մինչև համասեռ զանգված ստանալը:

Ավելացնել բուսայուղն ու խառնել:

Քերել նարինջի կեղևը, ավելացնել խառնուրդին: Լցնել նաև կաթը, խառնելուց հետո ավելացնել մաղած ալյուրն ու փխրեցուցիչը:

Տապակը ծածկել յուղաթղթով ու մեջը լցնել խմորը: Վերցնել ցանկացած խիտ մուրաբա կամ ջեմ և լցնել խմորի մակերեսի վրա:

Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, 30 – 40 րոպե: Պատրաստ լինելը ստուգել փայտե չոփիկով:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: