Առաջարկում ենք պատրաստել նոր, շատ հետաքրքիր աղցան, որ կոչվում է «Սնկային դաշտ»։ Շքեղ, համեղ ու կարևորը՝ շատ գեղեցիկ է ստացվում։ Ախորժելի է և գրավում է բոլորի ուշադրությունը։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- մարինացված շամպինյոն՝ 300գ
- խոզապուխտ՝ 200գ
- կարտոֆիլ՝ 200գ
- ձու՝ 4 հատ
- գազար՝ 4 հատ
- պինդ պանիր՝ 100գ
- կանաչի՝ 100գ
- մայոնեզ՝ 380գ
- աղ
Պատրաստման եղանակ․
Առաջին հերթին եփել գազարը, կարտոֆիլը՝ աղով ջրի մեջ, եփել նաև ձուն։ Եփած բանջարեղենն ու ձուն թողնել, որ սառեն։
Կարող եք վերցնել ցանկացած կանաչի, շատ համեղ է ստացվում կանաչ սոխով և սամիթով։
Վերցնել ափսե, որի մեջ ձևավորելու եք աղցանը։
Առաջին հերթին դնել սունկը՝ գլխիկով դեպի ներքև։
Կանաչին կտրատել և լցնել սնկի վրա։ Հավասարեցնել և քսել մայոնեզի շերտ։
Ձուն խորանարդաձև կտրատել և լցնել կանաչու շերտի վրա։ Մայոնեզից ցանց անել։
Պանիրն անցկացնել քերիչով և լցնել ձվի վրա։ Նորից մայոնեզ։
Խոզապուխտը կտրատել ձվի պես և լցնել որպես հաջորդ շերտ։ Նորից մայոնեզի ցանց անել։
Հաջորդն է գազարն ու էլի մայոնեզ։
Կարտոֆիլը քերել և լցնել գազարի վրա։ Թեթևակի սեղմել և մայոնեզ քսել։
Այժմ զգույշ շուռ տալ աղցանը, որպեսզի սունկը լինի վերևում։
Բարի ախորժակ։