Սառը եղանակին հաճախ եմ թխում հավի մսով այս սամսաներից… հեշտ, արագ, ախորժելի

Առաջարկում ենք սամսայի արագ տարբերակ, որպիսի ստիպված չլինեք մի քանի ժամ անցկացնել խոհանոցում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 2 հատ ձու
  • 300մլ մածուն
  • 1,5 թ.գ. աղ
  • 0,5թ.գ. սոդա
  • 0,5թ.գ. կիտրոնի հյութ
  • 2-3ճ.գ. ձեթ
  • 4 բաժակ ալյուր
  • հավի աղացած միս
  • 2-3 հատ կարտոֆիլ
  • սոխ և համեմունքներ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ.

Հարել ձուն, մածունը և 1թ.գ. աղը:

Առանձին մաղել ալյուրը, ավելացնել կիտրոնի հյութն ու սոդան: Ավելացնել ձվային զանգվածը, նաև ձեթը:

Այժմ խմոր հունցել: Անհրաժեշտության դեպքում կարելի է ալյուր ավելացնել:

Խմորին գնդի ձև տալ, դնել փակ տարայի մեջ և թողնել 1 ժամ:

Այժմ կարելի է պատրաստել միջուկը: Դրա համար անհրաժեշտ է մանրացնել սոխն ու կարտոֆիլը՝ ցանկալի է բլենդերով կամ աղալ: Ավելացնել դա աղացած մսին, նաև լցնել համեմունքներ: Լավ խառնել:

Այժմ խմորը կտրատել, փոքր գնդիկներ պատրաստել, յուրաքանչյուրը գրտնակել: Միջուկը լցնել խմորի այն կողմում, որն ալյուրոտ չէ: Փակցնել խմորի եզրերը՝ ինչպես որ նկարում է պատկերված:

Կարկանդակները դնել թղթով ծածկված ջեռոցի տապակի մեջ և ձվի սպիտակուց քսել:

Թխել 180 աստիճանի ներքո՝ 30-40 րոպե:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: