Պատրաստում եմ փափուկ ու անուշաբույր բուլկի․․․ միջուկը ձեզ կզարմացնի

Այսպիսի միջուկով թխվածքներ հազվադեպ են պատրաստում, թեև պետք են միայն բոլորի կողմից սիրված բաղադրիչներ։ Խոսքը տանձի մասին է։ Անպայման փորձեք այս համեղությունը, հավատացնում ենք, բուլկին ձեզ շատ դուր կգա։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • գոլ կաթ՝ 100 մլ
  • գոլ թթվասեր՝ 100 մլ
  • շաքարավազ՝ 50 գ
  • դեղնուց՝ 2 հատ
  • կարագ՝ 80 գ
  • մի պտղունձ աղ
  • ալյուր՝ 400 գ
  • խմորիչ՝ 7 գ

Միջուկի համար․

  • տանձ՝ 400 գ
  • կարագ՝ 50 գ
  • շաքարավազ՝ 50 գ
  • եգիպտացորենի կրախմալ՝ 30 գ

Խորիզի համար․

  • շաքարավազ, ալյուր, կարագ՝ յուրաքանչյուրից 50 գ

Պատրաստման եղանակ․

Գոլ կաթի մեջ լուծել շաքարավազը, խմորիչը և 1-2 գդալ ալյուր, խառնել ու թողնել մոտ 15 րոպե։

Կարագը հալեցնել, թողնել, որ սառի, ավելացնել խմորիչով զանգվածի մեջ, խառնել։

Ավելացնել թթվասերը, դեղնուցը, աղը, լավ խառնել։

Մաս-մաս լցնել մաղած ալյուրը և լավ հունցել, որ ստացվի փափուկ խմոր։ Անհրաժեշտության դեպքում մի քիչ էլ ալյուր ավելացնել, բայց զգույշ եղեք, որ չչարաշահեք։ Ծածկել սրբիչով ու 1 ժամով թողնել տաք տեղում։

Տանձը մաքրել, կտրատել, լցնել տապակի մեջ, ավելացնել կարագ ու շաքարավազ։ Շոգախաշել 3-5 րոպե։ Քափքաշով հանել տանձի կտորները, որպեսզի հյութը դուրս գա։ Լցնել քամիչի մեջ։

Երբ տանձով խառնուրդը քամվի ու սառի, միացնել կրախմալի հետ։

Բուլկիի վրա լցնելու համար միացնել 50 գրամական շաքարավազ, ալյուր և կարագ, ձեռքերով խառնել, որ փշուր ստացվի։

Խմորից փոքր կտորներ պոկել, գրտնակել, միջուկ լցնել ու ցանկացած կերպով ձևավորել։

Ծածկել տոպրակով ու սպասել մոտ 15 րոպե։

Բուլկիներին 1 գդալ կաթի հետ խառնած դեղնուց քսել, նաև լցնել ստացված խորիզից։

Թխել նախապես տաքացրած ջեռոցում, 20 – 25 րոպե, 180 ջերմաստիճանի ներքո։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: