Պատրաստում եմ «Բանտիկ» թխվածքաբլիթ․ դանակով անում եմ 1-2 կտրվածք և ստանում այս գեղեցկությունը․․․ պարզ ու օրիգինալ

«Բանտիկ» թխվածքաբլիթը գերում է իր տեսքով առաջին իսկ հայացքից․ որքան անուշաբույր ու նուրբ է ստացվում, խոսքերով հնարավոր չէ նկարագրել։

Ինչպես պատրաստել․

Հարել 2 ձու, ավելացնել 80գ շաքարավազ, մի պտղունձ աղ, վանիլին՝ 1,5գ, 120մլ մածուն կամ կեֆիր, նաև 50մլ ձեթ՝ պարտադիր առանց հոտի։ Հարել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։

Մաղած ալյուրին ավելացնել 1թ․գ․ փխրեցուցիչ, խառնել և մաս-մաս ավելացնել խմորին։ Սովորաբար անհրաժեշտ է լինում 350գ։ Պիտի ստացվի փափուկ ու էլաստիկ խմոր։

Խմորը տեղափոխել ալյուրոտ սեղանին, գրտնակել՝ 5մմ հաստությամբ շերտ ստանալով։

ОЧЕНЬ НЕЖНОЕ ПЕЧЕНЬЕ БАНТИКИ. ДЕТИ ТРЕБУЮТ КАЖДЫЙ ДЕНЬ ЭТИ ПЕЧЕНКИ. БАНТИКЛИ ПЕЧЕНЬЕЛАР. - YouTube

Մոտ 6մմ տրամաչափի բաժակով շրջանակներ կտրել։ Խմորի մնացորդներից նորից գնդիկ ստանալ, գրտնակել ու կտրատել։

Այժմ կլորակներից բանտիկներ պատրաստել։ Մի կողմում երկու կտրվածք անել, իսկ հակառակ կողմում՝ երկու գծերի մեջտեղի կենտրոնին համապատասխան, անել 1 կտրվածք։

Ծալել վերևի հատվածը՝ ինչպես պատկերված է նկարում։

Մեջտեղի գծիկը ծալել և ամրացնել ստորին հատվածում։ Կտրել «թերթիկների» հատվածում ծալքը և ուղղել, որպեսզի գեղեցիկ բանտիկ ստացվի։

Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, մոտ 15 րոպե։

Երբ թխվածքբլիթը սառի, կարող եք շաքարի փոշի ցանել։

Կարող եք վանլինի փոխարեն ավելացնել կիտրոնի կամ նարինջի քերած կեղև․ լիովին այլ համ է ստացվում։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: