Շերտատվող կրուասաններ՝ առանց շերտավոր խմորի․․․ նուրբ, փափուկ ու շատ համեղ

Պատրաստենք տանը, քանի որ խանութում այսքան համեղ թխվածք չի վաճառվում։ Չէ որ ամենն, ինչ անում ենք մեր ձեռքերով, սիրով է պատրաստված։ Միջուկն ընտրեք ինքներդ, իսկ կրուասանների համար մի անհանգստացեք․ այն շատ հեշտ է պատրաստվում և ձեզ մոտ անպայման կստացվի։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 200մլ գոլ ջուր
  • 200մլ գոլ կաթ
  • ձեթ՝ 2ճ․գ․
  • շաքարավազ, աղ՝ մի պտղունձ
  • 5գ խմորիչ
  • 800գ ալյուր
  • 180գ փափկած կարագ
  • շաքարի փոշի՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակ․

Միացնել կաթն ու ջուրը, ավելացնել խմորիչը, շաքարավազն ու աղը։ Թողնել 10-15 րոպե։

Եթե կրուասանն առանց միջուկի եք պատրաստելու, ուղղակի քաղցր խմորով, ուրեմն լցրեք 100գ շաքարավազ։ Ավելացնել 2 ձու, ձեթ, խառնել և մաս-մաս ավելացնել մաղած ալյուրը։ Պիտի ստացվի փափուկ և օդային խմոր։

Թողնել խմորը՝ ծածկելով սննդային տոպրակով, և ուղարկել տաք վայր՝ 1 ժամով։

Բարձրացած խմորը բաժանել 10 մասի։

Յուրաքանչյուր կտորը կլոր գրտնակել, կարագ քսել։ Շերտերը դնել միմյանց վրա։

Այսպես կստացվի շերտատվող խմոր։ Նորից գրտնակել, որ մեծ կլորաձև շերտ ստացվի, բաժանել 24 եռանկյունաձև կտորի։

Յուրաքանչյուր կտորի վրա միջուկ դնել և փաթաթել՝ լայն կողմից սկսելով։

Դեղնուց քսել և դասավորել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։

Տաքացնել ջեռոցը մինչ 180 ջերմաստիճանի և կրուասաններն ուղարկել թխվելու։ Պատրաստ է լինում մոտ 30 րոպեից։

Բարի ախորժակ։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: