Նրբերշիկը խմորի մեջ համարվում է ամենահամեղ և արագ ուտեստներից մեկը։ Շատ հեշտ է պատրաստվում, իսկ արդյունքը հիանալի է։ Սա կարող եք տանել ձեզ հետ աշխատանքի կամ էլ տալ երեխաներին՝ ընդմիջմանը ուտելու համար։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- ջուր՝ 100մլ
- կաթ՝ 130մլ
- շաքարավազ՝ 10գ
- չոր խմորիչ՝ 6գ
- աղ՝ 5գ
- ձեթ՝ 50մլ
- ձու՝ 1 հատ
- քունջութ, դեղնուց
Պատրաստման եղանակ․
Գոլացնել ջրի և կաթի խառնուրդը, ավելացնել շաքարավազը, խմորիչը, 2ճ․գ․ ալյուր, խառնել և թողնել 15 րոպե։
Ավելացնել մաղած ալյուրը, աղը, ձեթը և խմոր հունցել։
Խմորը գրտնակել ուղղանկյունաձև, կտրել գծիկների, դրանցով փաթաթել նրբերշիկները, դնել տապակի մեջ և թողնել 20 րոպե։ Ցանկության դեպքում քունջութ ցանել կամ դեղնուց քսել։
Տաքացնել ջեռոցը՝ մինչ 180 ջերմաստիճանի։
Թխել 30 րոպե։
Բարի ախորժակ։