Նվազագույն բաղադրիչներից պատրաստվող բերանում հալվող ջեմով թխվածքաբլիթ

Սա ամենապարզ, գեղեցիկ ու յուրօրինակ թխվածքն է, որ երբևէ պատրաստել եք: Փխրուն, նուրբ, բերանում հալվող ջեմով փոքր ռուլետներ: 

Թխվում են արագ, իսկ ափսեից անեհտանում են էլ ավելի մեծ արագությամբ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ալյուր՝ 350 գ
  • թթվասեր՝ 20% — 120գ
  • կարագ՝ 180 գ
  • շաքարավազ՝ 3ճ.գ.
  • ջեմ՝ 4ճ.գ.
  • շաքարի փոշի՝ թխվածքին ցանելու համար

Печенье "Сахарные трубочки" | Рецепты на FooDee.top

Պատրաստման եղանակ.

Ալյուրը, շաքարավազը և կարագը խառնել, որ փշուր ստացվի:

Ավելացնել թթվասերը և խմոր հունցել:

Խմորը բաժանել 8 հավասար մասերի և յուրաքանչյուրին գնդիկի ձև տալ:

Գնդիկները գրտնակել՝ օվալ ստանալով (մոտ, 20սմ х 10սմ):

Խմորի շերտերին ջեմ քսել: Կարող եք վերցնել ցանկացած տեսակի ջեմ:

Փաթաթել ռուլետի պես:

Կտրել ռուլետի եզրերը և բաժանել երկու հավասար մասերի:

Տապակը ծածկել յուղաթղթով, մեջը դնել թխվածքաբլիթները: Տապակն ուղարկել նախապես տաքացրած ջեռոցը մինչ 170° C և թխել 20 րոպե:

Մատուցելուց առաջ շաքարի փոշի ցանել:

СКАЗОЧНОе Песочное ПЕЧЕНЬЕ. Минимум продуктов - максимум вкуса! - YouTube

Բարի ախորժակ:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: