Նուրբ ու համեղ լյարդ՝ օրիգինալ բաղադրատոմսով․․․ այնքան համեղ ու փափուկ է ստացվում, հալվում է բերանում

Տվյալ բաղադրատոմսը կօգնի ձեզ պատրաստել լյարդը այնպես, որ այն հալվի բերանում։ Այն ստացվում է շատ նուրբ, փափուկ ու հյութեղ, պատրաստվում է չափից հեշտ ու արագ։

Այժմ շատ ավելի հաճախ կպատրաստեք լյարդ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • լյարդ՝ 600գ
  • ձու՝ 1 հատ
  • սխտոր՝ 3պճեղ
  • սոխ՝ 1 գլուխ
  • ալյուր
  • ձեթ
  • աղ՝ 1թ․գ․
  • շաքարավազ՝ 1թ․գ․
  • սոդա՝ 0,5թ․գ․

Говяжья печень с луком - YouTube

Պատրաստման եղանակ․

Մաքուր լյարդը չորացնել, կտրել թաղանթները և կտրատել հարմար չափի կտորների։

Պատրաստել մարինադը․ անհրաժեշտ է հարել աղն ու ձուն, շաքարավազը, սոդան։ Խառնուրդի մեջ ճզմել սխտորը և խառնել։

Մարինադը լցնել լյարդի վրա, խառնել և թրմել 2 ժամ։

Սոխը կիսալուսնաձև կտրատել և տապակել թավայի մեջ։

Լյարդի յուրաքանչյուր կտորը թաթախել ալյուրի մեջ, այնուհետև տապակել՝ սոխից առանձին թավայի մեջ։

Երբ լյարդը տապակվի, ոսկեգույն երանգ ստանա, ավելացնել սոխը և խառնել։ Շոգեխաշել 5 րոպե՝ փակ կափարիչի տակ։

Жареная говяжья печень - пошаговый рецепт с фото на Повар.ру

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: