Ներկայացնում ենք «Ռաֆաելլո» տորթի նոր տարբերակ. ամենապարզ, արագ ու հետաքրքիր թխվածքը

Նոր բաղադրատոմս. Այնքան համեղ է ստացվում, որ կցանկանաք ամեն օր պատրաստել… տորթ «Ռաֆաելլո»-ի լավագույն տարբերակը…

Անհրաժեշտ բաղադրիչներ

Խմորի համար.

  • Ձու — 2 հատ
  • Շաքարավազ — 200 գր․
  • Թթվասեր — 100 գր․
  • Սոդա — 1 թ․ գդ․
  • Կարագ — 100 գր․
  • Ալյուր — 400-500 գր․

 Կրեմի համար.

  • Կարագ — 350 գր․
  • Շաքարավազ — 300 գր․
  • Ալյուր — 200 գր․
  • Վանիլին — 1 պտղունց
  • Ձու — 3 հատ
  • Կաթ — 800 գր․
  • Էսենցիա նուշի — 1 թեյի գդալ
  • Կոկոսի քերուկ — 1 բաժակ

Պատրաստման եղանակ.

  • Սկսենք համեղ յուրահատուկ կրեմի պատրաստումից
  • Կաթսայի մեջ լցնենք 300 գրամ շաքարավազ
  • Ավելացնենք մեկ բաժակ ալյուր
  • Մի պտղունց վանիլին և այս փոշի զանգվածի վրա կոտրենք 3 ձու
  • Խառնենք մի փոքր համասեռ դառնան
  • Ավելացնենք 4 բաժակին մոտ կաթ 800 գրամ
  • Խառնենք լավ և դնենք մարմանդ կրակին եփվելու
  • Ընթացքում հարկավոր է դանդաղ խառնել կրեմը, որպեսզի գնդիկներ չառաջանան
  • Հենց լավ պնդանա և դժվարանա արդեն խառնելը վերցնենք կրակից
  • Կերակրի թաղանթով հերմետիկ ծածկենք կրեմը կողքերից, պետք է օդ չանցնի, որ կեղև կամ չորացած կտորիկներ կրեմի վրա չձևավորվեն
  • Մինչ այն կսառի կողքի դրված մենք սկսկենք հարել կարագը
  • 350 գրամ արդեն փափկած կարագ լցնենք իմ օգնական հարիչի մեջ թող խառնի այն
  • Շարունակենք մեր տորթ ի կրեմի պատրաստումը
  • Եփովի կրեմն արդեն սառելուց հետո կհեռացնենք կերակրի թաղանթը վրայից
  • Գդալ-գդալ կավելացնենք հարվող կարագի վրա
  •  Այո, այս տորթի կրեմը լավ առատ է ստացվում, քանի որ փափկությունը շատ բնորոշ է ռաֆաելլո կոնֆետի միջուկին
  • Այս տորթի պարտադիր բաղադրիչներից մեկն էլ նուշի էսենցիան է, որը յուրահատուկ համ է տալիս կրեմին, եթե չունեք ձեռքի տակ ուրեմն հարիչով անցկացրած նուշ գոնե կես բաժակի չափով ավելացրեք
  • Կոկոսի քերուկն էլ չանտեսեք, 100 գրամ կավելացնենք հարվող կրեմի վրա
  • Եվ վերջ մեր կրեմն արդեն պատրաստ է
  • Անցնենք շերտերի պատրաստմանը
  • 2 ձու կոտրենք տարայի մեջ
  • Ավելացնենք 100 գրամ շաքարավազ
  • Հարիչի բարձր արագության տակ հարենք սա, մինչև փրփրի բարձրանա կրկնակի չափով զանգվածը
  • Սենյակային ջերմաստիճանում լավ փափկած կարագը 100 գրամի չափով ավելացնենք զանգվածին և շարունակենք հարել
  • Թխվածք թխելիս օգտագործվող բոլոր բաղադրիչները պետք է լինեն նույն ջերմաստիճանի հասցված, այսինքն բոլոր բաղադրիչները մոտ մեկ ժամ առաջ մինչև թխելը դրեք սենյակում իրար կողք, ավելի լավ կստացվի խմորը
  • Սենյակային ջերմաստիճանի հասցված թթվասեր մեջ կես բաժակ ավելացնելու ենք մեկ թեյի գդալ սոդա
  • Խառնենք լուծենք այն թթվասերի մեջ և ավելացնենք խմորին
  • Հարենք մի լավ

Տորթ Ռաֆաելլո աննկարագրելի նուրբ ու համեղ տորթ

  • Ալյուրն էլ մաղելով պարտադիր պետք է լցնենք
  • Ընդհանուր հաշվով կօգտագործենք 500 գրամ ալյուր, պետք է ստացվի ձեռքերին չկպնող․ բայց միևնույն ժամանակ լավ փափուկ խմոր
  • Կախված ձեր օգտագործած բաղադրիչներից ալյուրի պահանջվող քանակը կարող է մի փոքր տատանվել
  • Ստացված խմորը տեղափոխենք կերակրի թաղանթի մեջ
  • Հարմարավետ ձև տանք, բոլոր կողմերից հերմետիկ ցելոֆանապատենք և դնենք սառնարան սառելու մոտ 1 ժամ, եթե շատ եք շտապում, կարող եք և սառցախցիկում տեղավորել
  • 1 ժամ անց հանենք սառնարանից
  • Բաժանենք 6 հավասար մասի, կարող եք նաև 8 մասի բաժանել, եթե ձեր տապակի տրամագիծը փոքր է, ես թխելու եմ 24 տրամագծով և 6 շերտը լրիվ նորմալ է այս դեպքում
  • Գրդնակով բացենք անմիջապես յուղաթղթի վրա ձեր նախընտրած տրամագծով
  • Թխենք տաք ջեռոցում 180 աստիճանում վերև ներքև ռեժիմով 7-8 րոպե յուրաքանչյուր շերտը
  • 6 շերտն էլ շատ արագ թխեցինք, կրեմն էլ պատրաստ է, կարող ենք հավաքել մեր տորթը
  • Յուրաքանչյուր խմորի շերտին հաջորդում է կրեմի առատ շերտը

Տորթ Ռաֆաելլո աննկարագրելի նուրբ ու համեղ տորթ

  • Իսկ վերջում ամբողջությամբ առատորեն կրեմապատում ենք տորթի շուրջբոլորը
  • Կոկոսի քերուկն էլ առատորեն շաղ տալիս վրան և հիանում այս շքեղ, բարձր ճոխ տորթով
  • Այն պետք է սառնարանում թողնենք առնվազն 2 ժամ, լավ կլինի մի ողջ գիշեր
  • Իսկ առավոտյան արդեն հիանանք այս գեղեցկությամբ, շքեղությամբ, կտրենք:

 

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: