Նախկինում չգիտեի չեբուրեկիի համար խրթխրթան խմորի բաղադրատոմս․․․ հիմա միայն այսպես եմ պատրաստում․․․

Իմ ամբողջ ընտանիքը պաշտում է այս համեղ ու ախորժելի չեբուրեկիները։ Գիտեմ, որ շատ կանայք հաճախ են պատրաստում չեբուրեկի, բայց ոչ միշտ է ստացվում խրթխրթան ու այսքան համեղ։

Գլխավոր գաղտնիքը կայանում է խմորի մեջ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 3,5 բաժակ
  • ձու՝ 1 հատ
  • ջուր՝ 1 բաժակ
  • աղ՝ 0,5թ․գ․
  • ձեթ՝ 2ճ․գ․
  • օղի՝ 2ճ․գ․

միջուկի համար․

  • աղացած միս՝ 600գ
  • սոխ՝ 600գ
  • աղ, պղպեղ
  • կարագ՝ 50գ

Я раньше не знала секрета хрустящего теста для чебуреков. Теперь ...

Պատրաստման եղանակ․

Ջուրը եռացնել, աղ ավելացնել, ձեթ և 1 բաժակ ալյուր։ Արագ խառնել, որ գնդիկներ չառաջանան։

Երբ զանգվածը մի քիչ սառի, ավելացնել ձու, օղի, մնացած ալյուրը։ Ի դեպ, ալյուրը պարտադիր պետք է մաղել։

Խմոր հունցել, ծածկել սրբիչով ու թողնել 40-50 րոպե։ Մինչ այդ պատրաստել միջուկը։

Աղացած մսին ավելացնել աղ, պղպեղ ու քերիչով անցկացրած սոխ։ Խառնել։ Ցանկության դեպքում մի քիչ ջուր ավելացնել, որ ավելի հյութեղ ստացվի։

Խմորը բաժանել կտորների, գնդիկների ձև տալ ու գրտնակել։ Կլորակի մի կողմում միջուկ դնել, մի կտոր կարագ ու ծածկել խմորի մյուս կեսով։ Եզրերը լավ ամրացնել, կարող եք անել դա պատառաքաղով սեղմելով։

Տապակել չեբուրեկիները երկու կողմից՝ լավ տաքացրած ձեթի մեջ։

Чебуреки с мясом на кефире - Со Вкусом

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Infopast.ru կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: