Մի քիչ ջեմ և 40 գ կարագ, նույնիսկ ձու պետք չէ… այս անուշաբույր թխվածքաբլիթները խելքահան կանեն իրենց տեսքով ու համով

Առաջարկում ենք պատրաստել շատ համեղ, ախորժելի, փափուկ թխվածքաբլիթներ: Շատ հեշտ է պատրաստվում, արագ ու պարզ եղանակով՝ ամենահասարակ բաղադրիչներից: 

НЕМНОГО ТВОРОГА и ВЫ БУДЕТЕ В ВОСТОРГЕ от РЕЗУЛЬТАТА! ТВОРОЖНОЕ ПЕЧЕНЬЕ. Идеальная ВЫПЕЧКА к ЧАЮ! - YouTube

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կաթնաշոռ՝ 250 գ
  • կարագ և ձեթ՝ յուր. 40 գ
  • ալյուր՝ 220 գ
  • փխրեցուցիչ՝ 1թ.գ.
  • աղ, վանիլին՝ յուր. մի պտղունձ
  • շաքարավազ՝ 2-3 ճ.գ.
  • միջուկի համար՝ չիր, շաքարավազ+չամիչ, կրեմ, շոկոլադե մածուկ կամ ջեմ

VÝBORNÉ babičkine tvarohové slimáky bez vajec a BEZ kysnutia: Podľa tohoto receptu sa vždy vydaria!

Պատրաստման եղանակ.

Ալյուրը մաղել: Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի մի քիչ ավել կամ պակաս ալյուր: Կարևոր է չչարաշահել այն, որ խմորը շատ պինդ չստացվի, պարզապես պետք է լավ հունցել:

Կաթնաշոռը միացնել փափկած կարագի, ձեթի, աղի, վանիլինի և շաքարավազի հետ: Տրորել պատառաքաղով:

Խառնել և մաս-մաս ավելացնել ալյուրը, փխրեցուցիչը: Հունցել փափուկ, էլաստիկ և ոչ կպչուն խմոր: 10 րոպե անց բաժանել 20 կտորի և յուրաքանչյուրը գրտնակել 4մմ հաստությամբ: Մի կողմի վրա միջուկ դնել, ծալել խմորը՝ ծածկելով միջուկը, թեթևակի սեղմել: Խմորի մյուս եզրին կտրվածքներ անել և փաթաթել ամբողջը ռուլետի պես: Այժմ փաթաթել ստացված ռուլետը՝ իր առանցքի շուրջ, որ գեղեցիկ ծաղիկ ստացվի:

Թխվածքաբլիթները դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ ու թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո,  15 – 20 րոպե:

Շաքարի փոշի ցանել ու մատուցել:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: