Մարինացված ասորտի ձմռան համար՝ առանց ստերիլիզացնելու․․․ մի անգամից շատ պատրաստեք․․․ աննկարագրելի ախորժելի ու համեղ է ստացվում

Ներկայացնում ենք ձմռան համար փակոցի հրաշալի բաղադրատոմս։ Եթե մեծ ընատնիք ունեք, խորհուրդ ենք տալիս պատրաստել 3լ բանկաներով։

Обалденно ВКУСНОЕ Овощное АССОРТИ на зиму - YouTube

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • սխտոր՝ 4-5 պճեղ
  • դդմիկ, լոլիկ, վարունգ
  • օղի՝ 50մլ
  • համեմի սերմ՝ 1թ․գ․
  • քացախ  9% ՝ 50մլ
  • աղ՝ 2ճ․գ․
  • սև պղպեղ հատիկավոր և մեխակ՝ յուրաքանչյուրից 4 հատ
  • շաքարավազ՝ 2ճ․գ․
  • աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • կծվիչի, բալի ու սամիթի տերևներ՝ յուր․ 2 հատ

Ցանկության դեպքում կարող եք նաև այլ բանջարեղեն ավելացնել։

 

Պատրաստման եղանակ․

Լավ լվանալ ու չորացնել բանջարեղենը։

Սկզբում ստերիլիզացված բանկայի մեջ դնել համեմունքների կեսը (սև պղպեղ, մեխակ, համեմի սերմ), տերևները ու սխտոր։ Այնուհետև լցնել բանջարեղենը։ Վարունգն ու դդմիկը նախապես խոշոր կտրատել։

Ավելացնել մյուս համեմունքները ու սխտոր դնել։

Ջուր եռացնել ու լցնել բանկայի մեջ։ Ծածկել կափարիչով ու թողնել 10 րոպե։ Նշված ժամանակը լրանալուց հետո ջուրը լցնել կաթսայի մեջ։

Ջրին ավելացնել աղն ու շաքարավազը։ Հասցնել եռման աստիճանի, ավելացնել քացախն ու օղին։ Ստացված մարինադը լցնել բանկայի մեջ ու փակել։ Շուռ տալ և փաթաթել տաք ծածկոցով։ Թողնել այդ վիճակում մինչ լիարժեք սառելը։

Պահել փակոցները մութ սառը տեղում։

Маринованное ассорти на зиму без стерилизации

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Infopast.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: