Հասարակ ու շատ համեղ խնձորով թխվածք։ Դրա պատրաստման համար անհրաժեշտ են հաշված րոպեներ, իսկ ախորժելի տեսքի և համի մասին խոսք չկա։
Թխվածքի համար պետք է ստանալ թույլ խմոր, այնպես որ նույնիսկ հունցելու կարիք չկա։
Միջուկի համար կարող եք ընտրել տարբեր մրգեր, այս անգամ առաջարկում ենք խնձորով տարբերակը։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- 4 խնձոր
- 200գ ալյուր
- 150գ շաքարավազ
- 5 ձու
- 60գ թթվասեր
- 100գ կարագ
- վանիլին
- 1թ․գ․ փխրեցուցիչ
- 1ճ․գ․ կրախմալ
- վանիլին, դարչին
Պատրաստման եղանակ․
Հարել ձուն, ավելացնել շաքարավազն ու վանիլինը։ Նորից հարել՝ մինչ փքուն զանգված կստացվի։ Այնուհետև լցնել հալացրած կարագը և թթվասերը, խառնել։
Ալյուրը միացնել փխրեցուցիչի հետ, խառնել։ Չոր խառնուրդը քիչ-քիչ լցնել հեղուկ զանգվածի մեջ և ընթացքում խառնել։
Մաքրել խնձորները․ հանել կեղևը, կորիզները, կտրատել։ Լցնել խորը տարայի մեջ, մի քիչ շաքարավազ և դարչին, նաև կրախմալ լցնել։ Լավ խառնել։
Տապակը ծածկել յուղաթղթով, դնել խնձորի մի մասը։ Լցնել խմորը և մնացած խնձորը։
Ուղարկել նախապես տաքացրած ջեռոցը և թխել 180 ջերմաստիճանի ներքո, պատրաստ է լինում 15-20 րոպեում։
Մատուցել։
Բարի ախորժակ։