Ձմեռային սոուս՝ լոլիկից և պղպեղից… համը խոսքերով հնարավոր չէ նկարագրել

Այսպիսի սոուսը հիանալի լրացում է բոլոր տաք ուտեստների համար: Ստացվում է վառ գույնի, անուշաբույր, ախորժելի և չափավոր կծու: 

Նշված քանակության բաղադրիչներից ստացվում է մոտ 3լ սոուս:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 3կգ լոլիկ
  • 0,3 կգ սոխ
  • 0,5 բուլղարական պղպեղ
  • 1 հատ կծու պղպեղ
  • 4-5 պճեղ սխտոր
  • 0,5 բաժակ ձեթ
  • 0,5 քացախ
  • 2 ճ.գ. աղ
  • 2 ճ.գ. շաքարավազ
  • համեմունքներ

Топ-5 рецептов соусов с болгарским перцем

Պատրաստման եղանակ.

Լոլիկները լվանալ, հեռացնել պոչիկը: Մաքրել սոխը, հեռացնել պղպեղի սերմերը, կտրատել: Լոլիկը աղալ:

Ստացվում է մոտ 3 լ լոլիկի պյուրե: Սոխը, պղպեղը և կծու պղպեղը նույնպես աղալ: Բանջարեղենային պյուրեն լցնել կաթսայի մեջ, ավելացնել ճղմած սխտոր, աղ, շաքարավազ, ձեթ: Դնել միջին կրակի վրա:

Հասցնել եռման աստիճանի, ավելացնել քացախը, եփել մոտ 1 ժամ: Պատրաստման ընթացքում ավելացնել համեմունքները:

Երբ սոուսը հասնի անհրաժեշտ խտության, լցնել ստերիլիզացված բանկաների մեջ, հերմետիկ փակել: Երբ բանկաները սառեն, պահել մութ սառը տեղում:

Անուշաբույր ու օրիգինալ սոուսը պատրաստ է:

Заправка из перца и помидор на зиму - 6 соток

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: