Կլոր տարին կանաչի պահելու հիանալի հնարք․․․ ձմռանը կանաչի բացարձակ չեմ գնում

Որպեսզի կլոր տարին թարմ կանաչի ունենաք, այլ ոչ թե օգտգործեք այն միայն սեզոնին, խորհուրդ ենք տալիս պահպանել այս հնարքները։

Հնարք 1

Ամբողջ կանաչին լավ լվանալ և չորացնել։ Մանր կտրատել և լցնել պլաստիկե շշի մեջ։ Թափահարել, որ ավելի շատ տեղավորվի։ Փակել կափարիչով և ուղարկել սառցարանը։

Այս հնարքի դրական կողմն այն է, որ շշի մեջ սառույցի բյուրեղիկներ չեն առաջանա, կանաչին իր մեջ չի կլանի սառցարանի հոտերը։

Հնարք 2

Սառույցի կամ ձվի ֆորմայի մեջ կանաչի լցնել, ջուր ավելացնել և սառեցնել։ Երբ սառի, կտորները լցնել տոպրակի մեջ և պահել սառցարանում։

Սա շատ հարմար է․ կարող եք մի կտոր կանաչիով սառույց վերցնել և գցել ապուրի մեջ։

Հնարք 3

Մանրացրած կանաչի լցնել փոքր կոնտեյներների մեջ և ծածկել կափարիչներով։ Պահել սառցարանում։

Այսպես կանաչին չի կլանի սառցարանի հոտը, բայց այդ շատ տեղ չի զբաղցեցնի։

Հնարք 4

Բաշխել կանաչին պինդ սննդային տոպրակների մեջ, փաթաթել՝ դուրս հանելով օդը։ Ուղարկել սառցարանը։

Այս հնարքը թույլ է տալիս շատ կանաչի ու բանջարեղեն պահել։

Зелень зимой не покупаю. Самый экономный способ хранения зелени круглый год

 

Հնարք 5

Կանաչին չկտրատել, կապը դնել տոպրակի մեջ, ձիգ փաթաթել և ուղարկել սառցարանը։

Այսպես կարող եք պահել մի բաժին կանաչի և հետո օգտագործել խճողակ պատրաստելու համար։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: