Կարտոֆիլով կարկանդակի իմ բաղադրատոմսը. մի փոքր գաղտնիքի շնորհիվ լիովին այլ համ է ստացվում

Թվում է թե, ամենահասարակ ու պարզ ուտեստն է: Սակայն հենց տարածված ուտեսների դեպքում է, երբ լինում են հարյուրավոր բաղադրատոսմեր, ու յուրաքանչյուրն ունենում է իր նախընտրածը:

Пирожки с картошкой на кефире - YouTube

Ներկայացնում ենք կարտոֆիլով կարկդանդակի թերևս ամենահաջող ու հեշտ բաղադրատոմսը: Ողջ գաղտնիքը կայանում է միջուկի մեջ. այն պիտի լինի վառ ու հյութեղ: Իսկ ահա խմորը, հակառակը, փափուկ ու նուրբ: 

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կարտոֆիլ՝ 4 հատ
  • սոխ՝ 1 հատ
  • ալյուր՝ 2,5 բաժակ
  • սամիթ՝ 1 կապ
  • խմորիչ՝ 1թ.գ.
  • շաքարավազ՝ 1 ճ.գ.
  • ձեթ
  • սև պղպեղ
  • աղ

Как приготовить жаренные пирожки с картошкой на сковороде по пошаговому рецепту с фото

Պատրաստման եղանակ.

Եփել կարտոֆիլը, երբ սառի, եռման ջուր լցնել ու փակել կափարիչով, որ գոլորշուց փափկի: Այդ ընթացքում մաքրել ու մանր կտրատել սոխը, ձեթով տապակել՝ մինչ ոսկեգույն դառնալը, համեմել սև պղպեղով:

Քամել կարտոֆիլի ջուրը (ջուրը պահեք), տրորել, համեմել աղով ու պղպեղով, ավելացնել մանրացրած սամիթն ու տապակած սոխը: Խառնել:

Կարտոֆիլի ջրի մեջ ավելացնել չոր խմորիչը, շաքարավազն ու 1թ.գ. աղ: Խառնել ու մեջը մաղել ալյուրը:

Խմոր հունցել, ծածկել տոպրակով ու թողնել սենյակային ջերմաստիճանի ներքո՝  20 րոպե:

Խմորը բաժանել երկու մասի, սեղանին ալյուր շաղ տալ, ու յուրաքանչյուր կտորը երկարավուն դարձնել: Կտրատել հավասար մասերի:

Գրտնակել՝ ստանալով օվալ լոշիկներ, մեջտեղում միջուկ դնել: Միացնել խմորի եզրերն ու թեթևակի սեղմել, որ կարը չերևա:

Կարկանդակները դնել լավ տաքացած ձեթի մեջ ու տապակել երկու կողմից՝ մինչ ոսկեգույն կեղևի առաջանալը:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: