Խոնավ ու փափուկ տորթ՝ ամենահասարակ ու մատչելի բաղադրիչներից․․․ համը ուղղակի գերում է․․․ փորձեք ինքներդ

Խոնավ ու փափուկ տորթ՝ ամենահասարակ ու մատչելի բաղադրիչներից․․․ համը ուղղակի գերում է․․․ փորձեք ինքներդ

Prajitura Noapte Venetiana • Gustoase.net

Անհրաժեշտ բաղադրիչներ կորժի համար․

  • շաքարավազ՝ 200գ
  • ձու՝ 4 հատ
  • կակաո՝ 3ճ․գ․
  • ալյուր՝ 200գ
  • սերուցք 10%յուղ․՝ 200մլ, կորժը թրջելու համար

կրեմի համար․

  • կաթ՝ 250մ;
  • կոկոսի քերուկ՝ 200-250գ
  • կարագ՝ 150գ
  • շաքարավազ՝ 150գ

Prajitura Noapte Venetiana • Gustoase.net

Պատրաստման եղանակ․

Կորժ․ սկզբում խորը տարայի մեջ 15 րոպե հարել ձուն՝ ավելացնելով շաքարավազը։ Պիտի սպիտակ փքուն զանգված ստացվի։

Ալյուրը միացնել կակաոյի հետ և փոքր բաժիններով ավելացնել ձվային խառնուրդին։ Խառնել փայտե գդալով։

Տապակին ձեթ քսել, խմորը լցնել մեջը և ուղարկել մինչ 180 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը։ Պատրաստ լինելը ստուգել չոփիկով։

Թխվելու ժամանակը կախված է տապակի չափից։

Հանել կորժը ջեռոցից և թողնել, որ սառի։

Կրեմ․ փոքր կաթսայի մեջ լցնել կաթը, կարագը և շաքարավազը։ Դնել կրակին և խառնել այնքան, որ կարագը հալվի։

Քիչ-քիչ լցնել կոկոսի քերուկը՝ անդադար խառնելով։ Եռալու պահից սկսած եփել կրեմը 15 րոպե՝ թույլ կրակի վրա։ Հաճախ խառնել։

Տորթ հավաքել․ կորժը կտրել մեջտեղից, յուրաքանչյուր մասը թրջել սերուցքով, սակայն կարող եք չանել դա։

Մի կորժի վրա լցնել կրեմի կեսը, հավասարաչափ բաշխել, ծածկել մյուս կորժով, և քսել մնացած կրեմը։

Կարող եք զարդարել և հալացրած, և քերած շոկոլադով։

Prajitura Noapte Venetiana • Gustoase.net

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: