Խմորին այս մի բաղադրիչն եմ ավելացնում ու պատրաստում ամենափափուկ ու համեղ կարտոֆիլով կարկանդակները

Ո՞վ չի սիրում թարմ, համեղ ու ախորժելի կարկանդակներ: Տանը պատրաստված կարկանդակը գերում է իր համով ու տեսքով:

Սակայն որպեսզի կարկանդակները ստացվեն փափուկ ու փքուն, կարևոր է իմանալ խմորի պատրաստման գաղտնիքների մասին: Այս բաղադրատոմսը կօգն ձեզ հունցել թեթև, նուրբ խմոր:

Пирожки на сметане 😋👍 - пошаговый рецепт с фото. Автор рецепта нургуля . - Cookpad

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • թթվասեր՝ 250 մլ
  • մածուն՝ 100 մլ
  • ձու՝ 1 հատ
  • բուսայուղ՝ 2 ճ.գ.
  • սոդա՝ 1թ.գ.
  • աղ՝ 0,5 թ.գ.
  • շաքարավազ՝ 1թ.գ.
  • ալյուր՝ 400 գ
  • կարտոֆիլ՝ 300 գ

Պատրաստման եղանակ.

Խորը տարայի մեջ միացնել մածունը, թթվասերը, բուսայուղը, ձուն, նաև շաքարավազն ու աղը: Խառնուրդին ավելացնել սոդան ու ալյուրը: Խմոր հունցել:

тесто на пирожки

Միջուկ պատրաստել: Եփել կարտոֆիլը, տրորել, համեմել աղով ու պղպեղով, պյուրե պատրաստել: Կարող եք ընտրել ցանկացած միջուկ:

пирожки с картофелем

Խմորը բաժանել մի քանի մասին, յուրաքանչյուրը գրտնակել: Միջուկ դնել ու կարկանդակներ ձևավորել:

пирожки на сметане

Տաքացնել բուսայուղը, մեջը տապակել կարկանդակները՝ երկու կողմից, միջին կրակի վրա:

пирожки с картофелем на сметане

Պատրաստի կարկանդակները ցանկալի է պահել պլաստիկե կոնտեյների մեջ:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: