Երբևէ պատրաստե՞լ եք ռուլետ՝ ընդամենը 15 րոպեում։ Եթե ոչ, ապա անպայման փորձեք այս բաղադրատոմսը։ Ռուլետը ստացվում է այնքան համեղ ու ախորժելի, որ կցանկանաք պատրաստել ամեն օր։
Անհրաժեշտ են միայն հասարակ ու պարզ բաղադրիչներ, որոնք, կարծում ենք, միշտ կան տանը։
Այսպիսով, ռուլետի համար մեզ պետք է․
- 1,5 բաժակ ալյուր
- 1 բաժակ յոգուրտ, կարող եք փոխարինել մածունով
- 2 ձու
- 1 բաժակ շաքարավազ
- վանիլին
- 1թ․գ․ սոդա
- ջեմ
Պատրաստման եղանակ․
Ձուն հարելի շաքարավազի և վանիլին հետ։ Սոդան միացնել յոգուրտի հետ և խառնելուց հետո՝ լցնել ձվային զանգվածի մեջ։ Խառնել։
Ավելացնել մաղած ալյուրը։
Խմորը լցնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ, հավասարաչափ բաշխել։
Թխել լավ տաքացրած ջեռոցում՝ 200 ջերմաստիճանի ներքո, 7-8 րոպե, մինչ խմորը գեղեցիկ ոսկեգույն կդառնա։
Հանել ջեռոցից և կարմրած կողմով դնել խոնավ կտորի վրա։
Հանել թուղթը, ջեմ քսել և փաթաթել կտորի օգնությամբ։
Շաքարի փոշի ցանել և մատուցել։
Բարի ախորժակ։