Ինչպես պատրաստել վրացական խինկալի, շատ համեղ, հյութեղ և ախորժելի․․․

Ինչպես պատրաստել վրացական խինկալի, շատ համեղ, հյութեղ և ախորժելի։

Բաղադրիչներ

 

Լցոնը

  • 1 ձու
  •  1 մեծ գլուխ սոխ
  • 500գր տավարի փափուկ միս
  • Մի քանի ճյուղ մաղադանոս և համեմ 70 գր.
  • սերուցքային կարագ
  • Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստումը

 

Միսը սոխի հետ 2 անգամ աղալ, ավելացնել կտրատած կանաչեղենը, աղը, լցնել կես բաժակ ջուր ու լավ խառնել:

 

Խմորը

1 բաժակ տաք ջուր

  • 1 ձու
  • 3 բաժակ ալյուր
  • Աղ
  • 1 ճ/գ բուսական յուղ

Խմորի պատրաստումը

Ձվի վրա աղ լցնել, ծփել: Ավելացնել 3 բաժակ ալյուր և բուսական յուղը: Խառնել և ավելացնել տաք ջուրը: Խառնել սկզբից գդալով, ապա ձեռքով:

Պատրաստում ենք խինկալիները

Խմորը բացել բարակ շերտով, բաժակով խմորից կլորակներ կտրել: Յուրաքանչյուր կլորակի մեջ դնել 1թ/գ լցոն, խմորի ծայրերը բարձրացնել դեպի կենտրոն և մատներով սեղմելով փակել:

 

Եռացող թույլ աղաջրի մեջ գցել խինկալիներն ու եփել: Ջրից հանել և մատուցել աղացած սև պղպեղով: Որպեսզի խինկալիներն իրար չկպչեն, եռացող ջրի մեջ մի փոքր բուսկան յուղ լցրեք:

Բարի ախորժակ։

 

Նյութի աղբյուր՝ Bavnews.am

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: