Այսպիսի ախորժելի և համեղ, օրիգինալ և գեղեցիկ քաղցրավենիքը կարող եք մատուցել և որպես առանձին աղանդեր, և օգտագործել որպես միջուկ՝ ռուլետների, տորթերի և կարկանդակների համար։ Բացի այդ, մարմելադով կարող եք զարդարել ժելեն և սուֆլեն՝ օգտագործելով որպես դեկոր։
Անհրաժեշտ է․
- դդում և շաքարավազ՝ յուր․ 1կգ
- ջուր՝ 200մլ
- կիտրոն՝ 1 հատ
- նարինջ՝ 2 հատ
Պատրաստման եղանակ․
Մաքրել դդումի կեղևը, կտրատել միջին կտորների։
Կիտրոնը լվանալ, հանել կեղևը և սպիտակ հատվածները։ Կորիզները հանել, կիտորնը կտրատել։
Նարինջի կեղևը անցկացնել մանր քերիչով, նարինջն էլ կտրատել կտորների։
Կաթսայի մեջ լցնել ջուրը։
Ավելացնել շաքարավազը, նարինջը, կիտրոնը և նարինջի կեղևը։ Խառնել և եփել 25 րոպե՝ թույլ կրակի վրա։
Մեջը դնել դդումի կտորները, հասցնել եռման աստիճանի և եփել 5 րոպե։
Հանել կրակից և թողնել, որ լիարժեք սառի։
Մուրաբան եփել ևս մի անգամ՝ 40 րոպե եռալու պահից սկսած, թույլ կրակի վրա։
Լցնել մուրաբան ստերիլիզացված բանկաների մեջ, փակել ու թողնել, որ սառեն։
Պահել սառը մութ տեղում։