Թխվածքաբլիթ զեբր՝ ամենամատչելի բաղադրիչներից պատրաստվող․ համոզված ենք, որ այսպիսի համեղ ու հեշտ թխվածք չեք պատրաստել

Թխվածքաբլիթի պատրաստման եղանակն այնքան պարզ է, որ կստացվի նույնիսկ անփորձների մոտ։ Շատ գեղեցիկ տեսք ունի, համի մասին էլ խոսք չկա։ Ստացվում է նուրբ ու բերանում հալվող, համոզված ենք, որ այն կդառնա ձեր սիրելի թխվածքներից մեկը։

Печенье зебра: вкусная выпечка к чаю

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ձու՝ 3 հատ
  • շաքարավազ՝ 120գ
  • վանիլին՝ 10գ
  • փխրեցուցիչ՝ 1թ․գ․
  • ալյուր՝ 500գ
  • ձեթ՝ 150մլ
  • մի պտղունձ աղ
  • կակաո՝ 1ճ․գ․
  • ծիրանի մուրաբա կամ որևէ այլ միջուկ
  • կոկոսի քերուկ

Պատրաստման եղանակ․

Վերցնել խորը տարա, մեջը խառնել ձուն և շաքարավազը։ Ավելացնել վանիլինը, աղն ու ձեթը։ Հարել։

Առանձին մաղել ալյուրը, փխրեցուցիչը, խառնել։

Չոր խառնուրդը մաս-մաս միացնել հեղուկ զանգվածի հետ։ Նուրբ, էլաստիկ խմոր ստանալ։

Խմորը բաժանել երկու հավասար մասերի։ Մի մասի մեջ լցնել կակաոն։

Խմորի յուրաքանչյուր մասը բաժանել ևս 2 կեսի։ Ընդհանուր պիտի ստացվի 4 կտոր խմոր։

Սեղանին ալյուր շաղ տալ ու գրտնակել խմորը՝ նույն չափի օվալներ ստանալով։

Տապակը ծածկել յուղաթղթով։ Մեջը դնել խմորի շերտերը՝ մեկը մյուսի վրա։

Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, 15-20 րոպե։

Թխելուց հետո մակերեսին մուրաբա քսել ու ցանել կոկոսի քերուկը։ Կտրատել ու մատուցել։

Печенье зебра: вкусная выпечка к чаю

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Infopast.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: