Զատիկի հաջորդ օրը ավելացած եփած հավկիթներից միշտ պատրաստում եմ այս կոտլետները․․․ ընտանիքս ուղղակի պաշտում է այս ուտեստը

Եթե մնացել են եփած հավկիթներ, առաջարկում ենք պատրաստել այս պարզ, համեղ ու ախորժելի ուտեստը։ Խրթխրթան կեղևով ու անհավանական անուշ բույրով կոտլետներ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • եփած ձու՝ 4 հատ
  • հում ձու՝ 1  հատ
  • պաքսիմատ՝ 4ճ․գ․
  • մաղադանոս՝ 1 կապ
  • սև պղպեղ
  • աղ
  • ձեթ

Պատրաստման եղանակ․

Եփած ձուն մանրացնել պատառաքաղով ու լցնել խորը տարայի մեջ։

Ավելացնել հում ձուն, 1ճ․գ․ պաքսիմատը, մանրացրած կանաչին, աղ, պղպեղ ու լավ խառնել ձեռքերով։

Ձվային խառնուրդից կոտլետներ ձևավորել, թաթախել մնացած պաքսիմատի մեջ ու 1 ժամով ուղարկել սառնարանը, որպեսզի դրանք տապակելիս պահեն ձևը։

1 ժամ անց կոտլետները դնել ձեթով թավայի մեջ ու տապակել երկու կողմից՝ միջին կրակի վրա։

Մատուցել ձեր նախընտրած սոուսի հետ։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: