Երբ պետք է կերակրել ամբողջ ընատնիքին, իսկ սառնարանում ընդամենը 500գ աղացած միս կա․․․ ահա թե ինչ պատրաստել

Կարծում ենք, շատ ընտանիքներում է պելմենին սիրված ուտեստ։ Սակայն նույնիսկ պելմենին կարող է հոգնեցնել, և այդ դեպքում օգնության են գալիս այլ հետաքրքիր բաղադրատոմսերը։

Առաջարկում ենք փորձել  «Շարպեյ». բաղադրատոմսը կգերի ձեզ պարզությամբ ու յուրահատուկ համով։

Անցնում ենք պատրաստմանը․

Անհրաժեշտ է 0,5կգ աղացած միս՝ ցանկացած տեսակի։ Ամենից համեղ ստացվում է տավարի մսով։

Վերցնել միջին չափի 2 գլուխ սոխ ու մանր կտրատել։ Միացնել աղացած մսի հետ։

Կես կապ համեմ համ մաղադանոս նույնպես մանրացնել և ուղարկել մսով տարայի մեջ։

Այժմ վերցնել 250գ քերած դդում և միացնել աղացած մսի հետ։ Դդումը կհաղորդի ուտեստին նուրբ ու առանձնահատուկ համ։ Եթե դդում չեք սիրում, փոխարինեք այն կարտոֆիլով։

Այժմ ավելացնել 0,5ճ․գ․ աղ, 0,5 ճ․գ․ սև պղպեղ և 0,5թ․գ․ զիրա։

Լցնել 1 բաժակ ջուր և խառնել։

Պատրաստել խմորը․ անհրաժեշտ է 4,5 բաժակ ալյուր։ Ալյուրին ավելացնել 1 ձու, 2 բաժակ ջուր և 2թ․գ․ աղ։ Պինդ խմոր հուցել։

Խմորը որքան հնարավոր է բարակ գրտնակել։ 8սմ  բաժակով շրջաններ կտրել։

Յուրաքանչյուր կլորակի վրա 2ճ․գ․ միջուկ դնել և ամրացնել եզրերը՝ մատներով նկարում պատկերված ալիքից անելով։

Եռացնել ջուրը, աղ ավելացնել։ Եռացող ջրի մեջ գցել շարպեյները, եփել մինչ լիարժեք պատրաստ լինելը։

Մատուցել թթվասերով՝ տաք վիճակում։

Բարի ածորժակ։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: