Ամենաանուշաբույր թխվածքը, որ երբևէ փորձել եք: Համեղ, փափուկ ու անթերի… այսպես կարելի է նկարագրել այն:
Պատրաստվում է հասարակ ու պարզ բաղադրիչներից, և անկասկած, դուր կգա բոլորին:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- ձու՝ 3 հատ
- շաքարավազ՝ 150 գ
- վանիլին
- փխրեցուցիչ՝ 1 տուփ
- կաթ՝ 200 մլ
- կարագ հալացրած՝ 50 գ
- ալյուր՝ մոտ 350 գ
Կրեմի համար.
- կաթ՝ 500 մլ
- ձու՝ 2 հատ
- շաքարավազ՝ 2 – 3 ճ.գ.
- խնձոր՝ 2 հատ
Պատրաստման եղանակ.
Ձուն միացնել շաքարավազի և վանիլինի հետ: Հարել՝ մինչ փքուն ու խիտ զանգված կստացվի:
Ավելացնել կաթն ու հալացրած կարագը, խառնել: Լցնել մաղած ալյուրն ու փխրեցուցիչը, հարել՝ մինչ խտանալը:
Կրեմ. Ձուն միացնել կրախմալի ու շաքարավազի, նաև կաթի հետ, դնել թույլ կրակի վրա: Եփել այնքան, որ խտանա: Հանել կրակից ու թողնել, որ սառի:
Տապակը ծածկել յուղաթղթով, խմորը լցնել մեջը, գեղեցիկ դասավորել առանց կեղևի մանր կտրատած խնձորը:
Լցնել կրեմը և հավասարաչափ բաշխել ամբողջ մակերեսին:
Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 30 – 40 րոպե, նախապես տաքացրած ջեռոցում:
Երբ այն սառի, հանել տապակից, ցանկության դեպքում շաքարի փոշի ու դարչին ցանել:
Բարի ախորժակ: